Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-81-Ն-17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-81-Ն-17

2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15 և հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-67-Ո-153 որոշումները, Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-254-Ա, թիվ ՆՀ-255-Ա և հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-270-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 25-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերով,

2) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խալաթյան Վահե Ռաֆայելի» բառերը փոխարինել «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերով,

3) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Արմեն Արտաշեսի» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերով,

4) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը հանել,

5) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերը հանել,

6) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

2020 թ. դեկտեմբերի 14
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2020 թվական: