Գլխավոր տեղեկություն
Համար
N 1937-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2020

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1937-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 2,253,841 դրամ մաքսային արժեքով մարզաշապիկները, 431,656 դրամ մաքսային արժեքով սպորտային կոմբինիզոնները, 246,207 դրամ մաքսային արժեքով պլաստմասսայե պաշտպանիչ սաղավարտները, 244,695 դրամ մաքսային արժեքով մարզակոշիկները, 110,088 դրամ մաքսային արժեքով պլաստմասսայե ջրի շշերը, 346,922 դրամ մաքսային արժեքով հեծանիվի ղեկերը, 851,686 դրամ մաքսային արժեքով հեծանիվի նստատեղի ստորին ձողերը (օգտագործված), 2,339,810 դրամ մաքսային արժեքով բռնակներ և բռնակների հավաքածուները հեծանիվի համար, 98,628 դրամ մաքսային արժեքով հեծանիվի նստոցները, 114,785 դրամ մաքսային արժեքով տրենաժոր-հեծանիվը (օգտագործված), 124,873 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի ուսապարկը, 205,697 դրամ մաքսային արժեքով հեծանիվի անվահեծերը (օգտագործված), 60,479 դրամ մաքսային արժեքով երկանիվ հեծանիվը TREK 20 (օգտագործված), 90,264 դրամ մաքսային արժեքով երկանիվ հեծանիվը MONGOOSE 26 (օգտագործված), 87,904 դրամ մաքսային արժեքով երկանիվ հեծանիվը SPECIALIZED HERSHEY (օգտագործված), 113,187 դրամ մաքսային արժեքով երկանիվ հեծանիվը MONGOOSE 24, 359,508 դրամ մաքսային արժեքով FIRESTONE օդաճն. դողերը ռետինե նոր մարդատար ավտոմեքենայի, 105,052 դրամ մաքսային արժեքով երկանիվ հեծանիվները GIANT XTC24 (օգտագործված), 112,289 դրամ մաքսային արժեքով հեծանիվը MONGUSE STANDOFF (օգտագործված), 145,155 դրամ մաքսային արժեքով հեծանիվը TRAINER (օգտագործված), 1,238,203 դրամ մաքսային արժեքով հեծանիվը VITUS (օգտագործված), 112,513 դրամ մաքսային արժեքով հեծանիվը DIAMONDBACK WILDEWOOD (օգտագործված), 109,156 դրամ մաքսային արժեքով հեծանիվը MIYATA (օգտագործված), 108,409 դրամ մաքսային արժեքով հեծանիվը CANONDALE ASAULT (օգտագործված), 224,765 դրամ մաքսային արժեքով անիվներով ճամպրուկը, 229,801 դրամ մաքսային արժեքով մեքենայի վրա դրվող կրիչ` հեծանիվների համար (օգտագործված), 231,070 դրամ մաքսային արժեքով բարձրացնող էլ. սարքը CHAMPION` հեծանիվների համար, 1,035,708 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի սաղավարտները (օգտագործված), 2,524,374 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի շորտերը, 1,914,672 դրամ մաքսային արժեքով տղամարդու կոմբինիզոնը, 130,541 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի շապիկները, 79,549 դրամ մաքսային արժեքով սպորտային բաճկոնները, 6,626,121 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի վերնաշապիկները, 185,318 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի գուլպաները (օգտագործված), 1,307,762 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի կոշիկները (օգտագործված), 2,062,518 դրամ մաքսային արժեքով տաք ձեռնոցները, 102,402 դրամ մաքսային արժեքով հեծանիվը KAWASAKI (օգտագործված), 93,243 դրամ մաքսային արժեքով հեծանիվը SCHWIN (օգտագործված) (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(1-ին կետը խմբ. 24.12.20 N 2173-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե Գույքի անհատույց փոխանցման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 24.12.20 N 2173-Ա)

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ապահովել Գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 24.12.20 N 2173-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Գույքի փոխանցումից հետո 10 օրվա ընթացքում «ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 211.171.990476) հետ կնքել Գույքի նվիրատվության պայմանագիր:

(4-րդ կետը փոփ. 24.12.20 N 2173-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2020, N 2173-Ա 25.12.2020, N 1937-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան