Գլխավոր տեղեկություն
Համար
N 856-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 856-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 79,848,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2020 թվականի հոկտեմբերի 30‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 856-Ա

որոշման

 

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում ՀՀ գիտնականներին և գիտական խմբերին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ)

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ՝ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող, ՀՀ Կառավարությանն առընթեր և այլ գերատեսչական պատկանելիություն ունեցող գիտական և կրթական հիմնարկներ:

Բնագավառը՝ գիտություն և կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79,848,000 դրամ
Այդ թվում դրամաշնորհի գումար՝ 74,400,000 դրամ
Կազմակեպական ծախսեր՝ 5,448,000 դրամ

Մեկ դրամաշնորհի գումարը կազմում է 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Միջոցները ստացվելու են ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակից:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ գիտական և կրթական հիմնարկներ, գիտնականներ:
Ընդամենը՝ 31 գիտական խմբեր,
Ընդհանուրը` 124 գիտնականներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.01.2021-01.04.2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից ԳԿՀԱՀ կայքում, ՀՀ թերթերում, ՀՕՖ-ի ֆեյսբուկյան էջում տպագրված հայտարարության հիման վրա մրցույթի կազմակերպում: Մրցույթի հայտարարումից հետո մասնակիցները էլ. փոստով, անգլերեն լեզվով գրված իրենց գիտական աշխատանքները ուղարկում են Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմ. կոմիտեին (հետազոտական խորհրդին), որը համապատասխան մասնագիտությունների առաջատար գիտնականներին է ներկայացնում առաջադրված աշխատանքները: Համադրելով առաջատար տարբեր գիտնականների եզրակացությունները ներկայացված գիտական խմբերի աշխատանքների վերաբերյալ՝ հայտարարվում են մրցույթի հաղթողները: Դրամաշնորհի հաղթողները ճանաչվելուց հետո ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը պայմանագրեր է կնքում նրանց հետ և վերահսկում պայմանների կատարումը: Գիտական ծրագրերի իրականացման ժամանակ՝ ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովը տարին 2 անգամ այցեր է կատարում գիտական խմբեր, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Ծրագրի 1-ին փուլ՝ 01.01.2021 թ. – 30.09.2021 թ.
Ծրագրի 2-րդ փուլ՝ 01.10.2021 թ. – 01.04.2022 թ.

Դրամաշնորհի առաջին կեսը տրվում է ապրիլ 2021 թ. գումարի երկրորդ կեսը՝ առաջին փուլի ավարտին /հոկտեմբեր, 2021 թ./:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 79 848 000 ՀՀ դրամ, որից 74 400 000 ՀՀ դրամ գումարը տրամադրվում է 31 գիտական խմբերին, որպես դրամաշնորհ, յուրաքանչյուրին՝ 2,400,000 դրամ, իսկ 5,448,000 դրամ գումարը հանդիսանում է կազմակերպական ծախս, որը ներառում է.

Ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,100,000 դրամ
Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 48,000 դրամ
Կոմունալ ծախսեր 2,300,000 դրամ
Գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 1 600,000 դրամի չափով բնական գազի ձեռքբերման համար, պայմանագիր N 015.08.13.1511, կնքված 07.07.2013 թ․ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (Երևանի ԳԳՄ), պետական գրանցման վկայականի ներդիր 020-ով վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 700,000 դրամի չափով ջրամատակարարման համար, պայմանագիր N 07-0125-22, կնքված 04․05.2017 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 48,000 դրամի չափով ֆիքսված հեռախոսակապի ծառայության համար, պայմանագիր N 010957156 կնքված 28.11.06 թ․ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին անվանումը՝ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ) և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 1,000,000 դրամի չափով գրասենյակային պիտույքների ձեռքբերման համար, պայմանագիր կնքված 30.10.2020 թ․ «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,448,000 դրամ՝ ընդհանուր արժողության 6.8 %-ը:
Ծրագրի սպասարկումը ներառում է.

Ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,100,000
Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն 48,000
Կոմունալ ծախսեր 2,300,000
Գրասենյակային պիտույքներ 1,000,000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ ԳԱԱ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ