Գլխավոր տեղեկություն
Համար
N 2176-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2176-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված վարկային պայմանագրի 2.5-րդ կետում կատարել փոփոխություն և այն սահմանել հետևյալ կերպ՝ «2.5 Վարկի օգտագործման համար հաշվեգրվում են տոկոսներ՝ փաստացի ստացած և չմարված մնացորդի համար տարեկան 6,25 (վեց ամբողջ քսանհինգ հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով, ընդ որում՝ 2020 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 (երկու) տոկոս տոկոսադրույքով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև վարկի մարման վերջնաժամկետը՝ 10,4 (տաս ամբողջ չորս հարյուրերորդական) տոկոս տոկոսադրույքով։ Հաշվարկված տոկոսների վճարումը կատարվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին։ Եթե նախատեսված օրը ոչ բանկային օր է, ապա վճարումը կատարվում է դրան հաջորդող առաջին բանկային օրը։».

2) 2020 թվականի ընթացքում համավարակի հետևանքներով պայմանավորված սույն որոշման 1-ին ենթակետում նշված վարկային պայմանագրի շրջանակներում «Դի Ընդ Էյջ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տոկոսագումարների վճարման կետանցի դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկելի բանկային տոկոսների պահանջ չներկայացնել։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան