Basic information
Number
N 1353-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1156
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.09.2005
Effective date
02.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1353-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայության անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները` համաձայն հավելվածի:

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1914-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ պահանջող մասնագիտություններն են`

 

NN
ը/կ

Մասնագիտությունը

Առավելագույն տարիքային սահմանափակումը

1.

Բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն (բժիշկներ, ոստիկանության բժշկական հաստատության բժշկական անձնակազմ) 

մինչև 42 տարեկան

2.

Ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ (ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմ)

մինչև 42 տարեկան

3.

Ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ֆինանսական ծառայության աուդիտ, հաշվապահություն)

մինչև 42 տարեկան

4.

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա (ոստիկանության տեղեկատվական կենտրոնի ծրագրավորման, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, ինֆորմացիոն համակարգերի շահագործման բաժնի պետ, պետի տեղակալ, բաժանմունքի պետ, ավագ ինժեներ-ծրագրավորող, ավագ ինժեներ-սիստեմատեխնիկ, ինժեներ-ծրագրավորող, ինժեներ-սիստեմատեխնիկ)

մինչև 42 տարեկան

5.

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում ու շահագործում, տրանսպորտում փոխադրումների կազմակերպում և կառավարում (ոստիկանության փորձագիտական ծառայության ավտոտեխնիկական հետազոտությունների փորձագետ)  

մինչև 42 տարեկան

6.

Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, տնտեսագիտություն, քիմիա (ոստիկանության փորձագիտական ծառայության ապրանքագիտական և տեխնոլոգիական հետազոտությունների փորձագետ)

մինչև 42 տարեկան

 


 

 

 

 

 

 

 

 

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 30
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation