Գլխավոր տեղեկություն
Համար
N 1101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2021-06.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/22(55) Հոդ.799
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ հողերի եվ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.10.05 N 1656-Ն, 04.06.20 N 1023-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 04.06.20 N 1023-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

3. (կետն ուժը կորցրել է 04.06.20 N 1023-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:

(3.1 կետը լրաց. 13.10.05 N 1656-Ն, փոփ. 04.06.20 N 1023-Ն)

3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար:

 (3.2 կետը լրաց. 13.10.05 N 1656-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ հողերի եվ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 04.06.20 N 1023-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման

 

 

 

 

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը

Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)`

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը

Գյուղատնտեսական նշանակության այլ  հողատեսքերի (անօգտագործելի)`

զուտ եկամուտը           (դրամ/հեկտար)

կադաստրային գինը
(դրամ/հա)

զուտ եկամուտը
(դրամ/հեկտար)

կադաստրային գինը  (դրամ/հա)

Մերձարաքսյան  (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր)

2300

57500.0

Սևան   (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր)

4300

107500.0

Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր)

2700

67500.0

Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր)

5300

132500.0

Կոտայք-Թալին  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր)

3200

80000.0

Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր)

6000

150000.0

Վեդի-Ներքին Արփա  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր)

2500

62500.0

Փամբակ-Ներքին Ձորագետ 
(ՀՀ Լոռու մարզ)

5900

147500.0

Ուրց-Վայոց ձոր  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր)

2700

67500.0

Վերին Ձորագետ  (ՀՀ  Լոռու մարզ)

6100

152500.0

Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր)

3600

90000.0

Սյունիք  (ՀՀ Սյունիքի մարզ)

2800

70000.0

Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ)

4500

112500.0

Որոտան  (ՀՀ Սյունիքի մարզ)

5000

125000.0

Ապարան-Հրազդան  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր)

5100

127500.0

 

 

 

(հավելվածը լրաց. 13.10.05 N 1656-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան