Գլխավոր տեղեկություն
Համար
N 378-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2020-21.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ ծրագրերով սահմանված ժամկետներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`

1) կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:

 3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 378-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների

 

NN

ը/կ

Կազմակերպության անվանումը

Հասցեն

Հարկը

Մակերեսը (քառ. մետր)

Գնահատ-ված արժեքը

(դրամ)

Օգտագործ-ման տրամա-դրման ժամկետը

1.

«Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Արշակունյաց 2ա

8-րդ

19.9

5 060 000

5 տարի

2.

«Մամուլի ազգային ակումբ» հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Արշակունյաց 2ա

10-րդ

82.8

20 960 000

5 տարի

3.

«Սեր, ընտանիք» մշակութային հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Արշակունյաց 2ա

11-րդ

77.3

19 600 000

5 տարի

4.

«Ֆեմիդա» իրավական հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Արշակունյաց 2ա

10-րդ

19.3

5 020 000

5 տարի

5.

«Հակաստվեր» իրավական հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Արշակունյաց 2ա

9-րդ

19.8

5 166 000

5 տարի

6.

«Հայաստանի Հանրապետության պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» հասարակական կազմակերպության Կենտրոնի մասնաճյուղ

քաղ. Երևան Իսահակյան 28

1-ին

23.2

8 483 000

5 տարի

7.

(կետն ուժը կորցրել է 03.12.20 N 1951-Ա)

8.

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան Իսահակյան 28

1-ին

27.2

11 000 000

5 տարի

9.

«Օգոստոսի 23 ազգային դաշինք իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպություն

քաղ. Երևան,
Արշակունյաց 2ա

 

8-րդ

 

62.1

15736000

5 տարի

(հավելվածը լրաց. 21.08.14 N 866-Ա, փոփ. 03.12.20 N 1951-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան