ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հունիսի 28-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ-112, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից էական մրցակցության չհանդիպելու չափորոշիչները, գերիշխող դիրքի և ապրանքային շուկաների սահմանների, ինչպես նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները.»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ընդունել իրավական ակտեր, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների, գերիշխող դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ կապված կարգեր.»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`
1) առաջին մասը «պետական և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «և նրանց պաշտոնատար անձինք» բառերով.
2) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հազարապատիկի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|