Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 711-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 179,352,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02654035) 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված N 0052 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Kia Sportage 2.4 6A/T մակնիշի (նույնականացման համարը՝ U5YPG81CDLL895408) ավտոմեքենայի ձեռքբերում՝ 10,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի մատակարարում` 1,055,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 30-ի N 711-Ա

որոշման

 

«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտանգը և ազդեցությունը՝ դրանց ռիսկերի վերաբերյալ ուսուցման և իրազեկվածության բարձրացման հանրային քարոզարշավների ու անմիջական հաղորդակցությունների իրականացման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպություն՝ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի միջոցով

Հեռ.՝ +35230637597, Էլ. Հասցե՝ anne.seguin@nspa.nato.int

Հեռ՝ +374 77716718, Էլ. Հասցե՝ margarita@chde.am

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր:

Բնագավառը՝ առողջապահություն, կրթություն, աղետների ռիսկի նվազեցում

6.

Ծրագրի բյուջեն

179 352 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ 4 մարզերի 42 ազդակիր համայնքների բնակչություն, 109 կրթական հաստատությունների 250 ուսուցիչներ և 25000 աշակերտներ:

Առնվազն 120,000 տղամարդիկ, կանայք, տղաներ և աղջիկներ կդառնան ծրագրի շահառուներ` սովորելով պայթուցիկ վտանգներից արդյունավետ պաշտպանվելու գիտելիքներ և յուրացնելով պայթուցիկ վտանգների առկայության մասին հաղորդելու հմտություններ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.06.2020 – 31.05.2022

Ծրագրի մեկնարկից մինչև ծրագրի բարեգործական որակումն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասով հարկային արտոնություններ չեն ակնկալվում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

 

1․ Համայնքահեն միջոցառումների իրականացում, որը ներառում է բոլոր ազդակիր համայնքներում ծրագրի ներկայացման հանդիպումների կազմակերպում, շահառու մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կողմերի հետ համակարգման հանդիպումների կազմակերպում, կարիքի գնահատման և ծրագրի ազդեցության վերաբերյալ հետազոտությունների իրականացում, հետևանքների մեղմացման միջոցառումների իրականացում, ներառյալ անվտանգ խաղահրապարակների կառուցում, վտանգավոր տարածքների պաշտպանիչ պատերի կառուցում կամ վերանորոգում և այլ:

Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020- 31.05.2022 թթ.:

Բյուջե՝ 59,208,600 դրամ

2․ Դպրոցական միջոցառումների իրականացում, որը ներառում է ազդակիր համայնքների կրթական հաստատությունների համար նախատեսված կրթական նյութերի և փաթեթների մշակում, իրազեկվածության բարձրացման նյութերի մշակում և տպագրում, վերապատրաստումների և դասընթացների իրականացում, դպրոցներում թեմատիկ մրցույթների կազմակերպում և իրականացում:

Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.10.2021թթ.

Բյուջե՝ 82,949,700 դրամ

3. Ծրագրի տեսանելիության ապահովում, որը ներառում է ծրագրի իրականացման և արձանագրվող արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի մշակում և հանրայնացում, տեղեկատվական նյութերի տարածում:

Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.05.2022թթ.

Բյուջե՝ 5,021,000 դրամ

4. Ծրագրի կազմակերպչական և պահպանման ծախսեր, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, ՀԿԽԸ աշխատակիցների գիշերակացի ապահովման համար հյուրանոցային և սննդի ծառայությունների ձեռքբերում, տրասնպորտային ծախսեր և մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում:

Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.05.2022 թթ.

Բյուջե՝ 32,172,700 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Բնակչության շրջանում ականների և պայթուցիկ մնացորդների վերաբերյալ դասընթացների և միջոցառումների համար հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 24,909,450 դրամ արժողությամբ:

2. Դասընթացների մասնակիցների համար սննդի ձեռքբերում՝ 6,150,000 դրամ արժողությամբ:

3. Դասընթացների մասնակիցների տեղափոխման ծառայությունների ձեռքբերում՝ 9,472,835 դրամ արժողությամբ:

4. Դասընթացների և դպրոցներում միջոցառումների համար գրենական պիտույքների և այլ նյութերի ձեռքբերում՝ 19,239,000 դրամ

5. Իրազեկող ու կրթական նյութերի և վահանակների դիզայնի և տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 28,659,200 դրամ արժողությամբ:

6. Կրթական և մեթոդական նյութերի մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 7,194,000 դրամ արժողությամբ:

7. Մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 6,505,000 դրամ արժողությամբ:

8. Մարզերում դժվարհասանելի համայնքներում համայնքահեն միջոցառումների իրականացման համար 4x4 մեքենայի ձեռքբերում՝ 10,750,000 դրամ արժողությամբ:

9. Մեքենաների համար վառելիքի ձեռքբերում՝ 5,978,400 դրամ արժողությամբ

10. Մեքենաների պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ ՝ 1,399,200 դրամ արժողությամբ:

11. Հետևանքների մեղմացման միջոցառումների իրականացման համար շինարարական նյութերի և այլ օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 34,717,600 դրամ արժողությամբ:

12. Շինարարական նյութերի դեպի դժվարհասանելի համայնքներ բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 3,180,000 դրամ արժողությամբ:

Ծրագրի մեկնարկից մինչև ծրագրի բարեգործական որակումն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասով հարկային արտոնություններ չեն ակնկալվում:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 32,172,700 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 14,839,697 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ աշխատակիցների գիշերակացի ապահովման համար հյուրանոցային և սննդի ծառայությունների ձեռքբերում՝ 3,450,403 դրամ արժողությամբ, բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 5,978,400 դրամ արժողությամբ, մեքենաների սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1,399,200 դրամ արժողությամբ և մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 6,505,000 դրամ արժողությամբ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, մարզպետարանների, թիրախային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի, Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված է ամսական հաշվետվությունների տրամադրում, և պարբերաբար մոնիթորինգային այցերի կազմակերպում: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ