ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մայիսի 2001 թվական, ՀՕ-176) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|