24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ» բառերը և «ՎՃԱՐՈՎԻ» բառը հանել.
2) որոշման նախաբանում «15-րդ հոդվածի 9-րդ մասի» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 7-րդ մասի», իսկ «40-րդ հոդվածի» բառերը՝ «40.1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով և հանել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը.
3) որոշման 2-րդ կետում «արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բյուջետային տարանցիկ հաշիվ» բառերով, իսկ «վճարովի» բառը՝ «պայմանագրային հիմունքներով» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը.
5) որոշման 4-րդ կետը «սեղմ ժամկետում» բառերից առաջ լրացնել «գանձվող վճարի դիմաց» բառերով, իսկ «վճարովի» բառը հանել.
6) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
« |
|
». |
7) N 2 հավելվածի N 1 ձևի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1.1-ին կետում «վճարովի ծառայություն» բառերը փոխարինել «ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց» բառերով,
գ. 3.1-ին կետում «լրիվ վճարված է» բառերը փոխարինել «ամբողջությամբ գանձված է» բառերով.
8) N 2 հավելվածի N 2 ձևի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1.1-ին կետում «վճարովի ծառայություն» բառերը փոխարինել «ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց» բառերով,
գ. 3.1-ին կետում «լրիվ վճարված է» բառերը փոխարինել «ամբողջությամբ գանձված է» բառերով.
9) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: