Գլխավոր տեղեկություն
Համար
N 2003-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2020

   

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2003-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին գլխի վերնագրում և 1-ին կետում «ընդհանուր» բառը փոխարինել «մասնակի» բառով.

2) 2-րդ կետը «պլանը» բառից հետո լրացնել «՝ ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների» բառերով.

3) 3-րդ կետում «, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը» բառերը փոխարինել «մասնակի» բառով.

4) 4-րդ կետը «զորակոչ» բառից հետո լրացնել «՝ ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների համալրման անհրաժեշտության» բառերով.

5) 5-րդ կետը «պահեստազորայինների» բառից հետո լրացնել «՝ ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների համալրման անհրաժեշտության,» բառերով, իսկ «և այլ զորքերի» բառերը հանել:

2. Սահմանել, որ՝

1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով իրականացվում են զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին՝ ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններում համալրման և ապահովման կարիքների վերացման անհրաժեշտության.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում են զորահավաքային զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից՝ անմիջապես:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: