Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-394-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին



«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1996 թվական, ՀՕ-55, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի երկրորդ մասում «տարածքում» բառից հետո վերջակետը փոխարինել ստորակետով, և այն լրացնել «, պատմական և մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:» բառերով:


Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» կետերով.

«դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:»:


Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասը «ցույց տալ» բառերից հետո լրացնել «կամ պատկերել» բառերով:


Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:»:


Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ և 52-րդ մասերով.

«51. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:

52. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, արտաքին գովազդային պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ու տրանսպորտի վրա տեղադրված ծխախոտի գովազդի առնվազն 10 տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:»:


Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-394-Ն



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան