Գլխավոր տեղեկություն
Համար
N 1904-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2020

 

01.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 1904-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

01.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 30-ի N 1904-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը

(դրամ)

1

2

3

4

5

6

1.

6307

Պատրաստի ձևվածք փետուրով լցոնման համար

կգ

12 000

109 140 000

2.

6305

Ոչ հյուսված կտորից պայուսակ

կգ

12 000

34 240 000

3.

6305

Պոլիմերային պայուսակ

հատ

480 000

77 842 500

4.

5503

Պոլիեսթերային սինթետիկ մանրաթել

կգ

350 000

280 875 000

5.

5407

85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ սպիտակեցված

մ2

161 000

43 067 500

6.

5513

85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ 165 սմ-ից ավելի լայնքով, 50% սինթետիկ, 50% բամբակյա թելերից, սպիտակեցված

մ2

230 000

71 155 000

7.

5513

85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ 50% սինթետիկ, 50% բամբակյա թելերից, տպված

մ2

250 000

71 155 000

8.

5407

85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ ներկած

մ2

900 000

134 820 000

9.

5407

85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ տպված

մ2

1 200 000

202 872 000

10.

5401

Թելեր և մանվածք՝ 100% սինթետիկ մանրաթելից

կգ

3 800

11 101 250

11.

5208

85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ2 ավելի խտությամբ, 165 սմ-ից ավելի լայնությամբ, սպիտակեցված

մ2

276 000

41 730 000

12.

5208

85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ2 ավելի խտությամբ, 165 սմ-ից ավելի լայնությամբ, ներկած

մ2

1 652 000

885 425 000

13.

5208

85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 100գ/մ2 ավելի խտությամբ, տպված

մ2

1 500 000

642 000 000

14.

0505

Փետուր և աղվափետուր

կգ

15 000

120 375 000

15.

4819

Ստվարաթղթե արկղ

կգ

10 000

6 420 000

16.

9606

Պլաստմասսե կոճակ

կգ

700

64 200 000

17.

9607

Կայծակ շղթա

մ

130 000

10 700 000

18.

5604

Ռետինե թել

կգ

600

3 338 400

19.

5808

Հյուսած ժապավենաթել՝ կտորով

կգ

6 000

898 800

20.

5808

Հյուսած ժապավենաթել՝ այլ

կգ

4 000

5 992 000

21.

5807

Պիտակ՝ տպված

կգ

90

3 370 500

22.

5807

Պիտակ՝ գործած

կգ

900

67 410 000

23.

3920

Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման համար

կգ

185

1 070 000

24.

3207

Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար

կգ

25

856 000

25.

3923

Պլաստմասսե տուփ՝ արտադրանքի վրա կարելու համար

կգ

450

4 173 000

26.

5903

Քաթան նրբախավով՝ բամբակե մանվածքից

մ2

82 000

53 500 000

27.

6001

Քաթան նրբախավով՝ սինթետիկ քիմիական թելերից

մ2

90 000

19 260 000

Ընդամենը`

2 966 986 950

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան