10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 2007-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 5-րդ կետում՝
ա. «դ» ենթակետը «պատրաստումը» բառից հետո լրացնել «և վերապատրաստումը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
«զ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
է) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
ը) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
թ) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
ժ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:»:
2. Որոշման հավելվածում՝
1) 6-րդ կետում «վայրն է` քաղ. Երևան,» բառերը փոխարինել «վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան,» բառերով.
2) 8-րդ կետում՝
ա. «դ» ենթակետը «պատրաստումը» բառից հետո լրացնել «և վերապատրաստումը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
«զ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
է) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
ը) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
թ) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
ժ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:».
3) 10-րդ կետի «բ» ենթակետում «ուսումնական պրակտիկայի» բառերը փոխարինել «պրակտիկայի» բառով.
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին, սույն կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններին համապատասխան:».
5) 18-րդ կետում՝
ա. «ժդ» ենթակետում «Գոյացած արտաբյուջետային» բառերը փոխարինել «Ձեռնար-կատիրական գործունեությունից ստացված» բառերով,
բ. «ժե» ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեությունից ստացված» բառերով.
6) 21-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«թ) լսում և գնահատում է Կրթահամալիրի գործունեության տարեկան հաշվետվությունը:».
7) 22.2-րդ կետի 2-րդ նախադասությունում «ամիսը» բառը փոխարինել «երկու ամիսը» բառերով.
8) 22.3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը,» բառերը.
9) 43-րդ կետում՝
ա. «բ» ենթակետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով, իսկ «իրավունքներից» բառից հետո լրացնել «(բացառությամբ վճարովի հիմունքներով սովորողների).» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
«թ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, կրթաթոշակ.
ժ) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր Կրթահամալիրի հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
ժա) սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ժբ) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կրթահամալիրի կողմից սահմանած կարգով.
ժգ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
10) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
«ե) բարձր պահել Կրթահամալիրի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.
զ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում պայմանագրում նշված ժամկետում վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը պայմանագրում նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ սովորողները հեռացվում են Կրթահամալիրից:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|