27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1848-Ա
«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ-«ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ 29,000,000.00 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ-«ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ 22,000,000.00 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի հետ-«Որոտան Կասկադ հիդրոէլեկտրակայան» 2010 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված և 2016 թվականի դեկտեմբերի 20-ին փոփոխության համաձայնագրով փոփոխված 29,000,000.00 եվրո արժողությամբ վարկային և ծրագրի համաձայնագրի փոփոխության և «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի հետ-«Որոտան Կասկադ հիդրոէլեկտրակայան» 2010 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված և 2016 թվականի դեկտեմբերի 20-ին փոփոխության համաձայնագրով փոփոխված 22,000,000.00 եվրո արժողությամբ վարկային և ծրագրի համաձայնագրի մասհանման ժամկետի երկարաձգման նամակ-համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|