Basic information
Number
N 1326-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.09.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.09.14/59(431) Հոդ.1141
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.09.2005
Effective date
15.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1326-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005/2006 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 581-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի N 1 աղյուսակում «4117», «35» և «130» թվերը համապատասխանաբար փոխարինել «4236», «60» և «224» թվերով:

2. Հատկացված լրացուցիչ տեղերի հաշվին ընդունված ուսանողների 2005 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին, իսկ 2006 թվականի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 2006 թվականի կողմնորոշիչ չափաքանակների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 31
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation