Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-386-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2002-01.01.2009)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ-131, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ կետը «Անհատ ձեռնարկատերերի» բառերից հետո լրացնել «և նոտարների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ`

1) հոդվածի 1-ին կետում «և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով.

2) հոդվածի 2-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարական գործունեության» բառերով.

3) հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը «մատուցողները» բառից հետո լրացնել «(, բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների):» բառերով.

4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 41-րդ կետով.

«41. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:

Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2002 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մինչև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը նախկինում նշանակված և իրենց գործունեությունը շարունակող պետական նոտարները համարվում են պարզեցված հարկ վճարող 2002 թվականի մարտի 1-ից, եթե բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` 2002 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-386-Ն