08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 7-ի N 1321-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2008 թ. փետրվարի 25-ի N 98-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Առաքելյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Տ. Ստեփանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Սմբատյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ժ. Անդրեասյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Վ. Պողոսյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Հ. Սարգսյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Սարգսյան | - Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող |
Ն. Մանուկյան | - «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ասատրյան | - «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան |
- «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Խաչատրյան | - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Գյուլբանգյան |
- «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան | - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ասլանյան | - «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Թ. Մանուկյան | - «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մաղաքյան | - «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Օհանջանյան | - «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Աթաջանյան | - «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ք. Հովհաննիսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|