08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1985-Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
08.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման հետ կապված հարաբերությունները:
2. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):
3. Լիազոր մարմինը վարում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյան (այսուհետ՝ գրանցամատյան)՝ համաձայն NN 1 և 2 ձևերի: Գրանցամատյանի էջերը կարվում և համարակալվում են:
4. Գրանցման ենթակա են նաև այն տիեզերական տեխնիկաները և օբյեկտները, որոնք նախատեսված չեն տիեզերք արձակելու համար: Դրանք գրանցվում են լիազոր մարմնի կողմից վարվող առանձին գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի:
5. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ այն տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, դրա ստեղծման կամ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում, գրանցամատյանում գրանցելու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն N 3 ձևի:
6. Լիազոր մարմինը տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատիրոջ (շահագործողի) դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցում է գրանցամատյանում:
7. Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված ժամկետներում մերժում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտի գրանցումը, եթե՝
1) դիմումում ներառված փաստաթղթերը թերի են կամ ակնհայտ կեղծ.
2) դիմումում ներառված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ:
8. Տիեզերական տեխնիկան և օբյեկտը (բացառությամբ այն տիեզերական տեխնիկայի և օբյեկտի, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար) գրանցելուց հետո լիազոր մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Ձև N 1
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ
NN |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) |
Տիեզերք արձակող պետության անվանումը |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի բնութագրիչ նշանը կամ դրա գրանց- ման համարը |
Տիեզերք արձակելու ամսաթիվը |
Տիեզերք արձակելու տարածքը կամ վայրը |
Տիեզերք արձակելու ժամը (UTC) |
Ուղեծրի հիմնական պարամետրերը | |||
թեքումը |
ապոգեյ |
պերիգեյ |
ընդհանուր գործառույթը | |||||||
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՏԻԵԶԵՐՔ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) |
Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի բնութագրիչ նշանը |
Գրանցման համարը |
Ձև N 3
Ց Ա Ն Կ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Բաժին 1. Դիմումատուի տվյալները
1.1. Եթե տիեզերական տեխնիկան և օբյեկտները պատկանում են մեկից ավելի իրավաբանական անձանց, ապա գրանցման դիմումը լրացվում է յուրաքանչյուր սուբյեկտի համար առանձին:
Իրավաբանական անձի լրիվ անվանումը |
|
Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի |
|
Իրավաբանական անձի գրանցման հասցեն |
|
Իրավաբանական անձի գործունեության հասցեն |
|
Իրավաբանական անձի գրասենյակի փոստային |
|
Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն |
|
Կայքը |
1.2. Իրավաբանական անձի 10 % և ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց ամբողջական տվյալները.
Իրավաբանական անձի անվանումը |
Բաժնեմասի չափը |
Իրավաբանական անձի գրանցման, գործունեության և |
Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի տվյալները, հարկային |
Հեռախոսահամարը |
Էլ. հասցեն |
Բաժին 2. Օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիաներ և թույլտվություններ
2.1. Անհրաժեշտ է կցել օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիայի կամ թույլտվության պատճենը կամ մերժված լինելու դեպքում նշել մերժման պատճառների մասին։ Յուրաքանչյուր արտերկրյա լիցենզիայի կամ թույլտվության համար լրացվում է առանձին ձևանմուշ։
Լիցենզիա կամ թույլտվություն տրամադրած երկիրը |
|
Օտարերկրյա պետության կարգավորողի կամ լիազոր մարմնի կոնտակտային տվյալները և անվանումը, որը տրամադրել է լիցենզիան կամ թույլտվությունը |
|
Ստացող իրավաբանական անձի անվանումը և |
|
Եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ լիցենզիայի կամ թույլտվության սեփականատերը, ապա նշել |
|
Գործունեության տեսակի նկարագրությունը, որի |
|
Իրավական համակարգի կողմից լիցենզիայի կամ |
|
Տրման, ուժի մեջ մտնելու ամսաթվերը և գործողության |
|
Դադարեցման կամ հետկանչման ամսաթիվը |
Բաժին 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նկարագրությունը, տվյալները
3.1. Մանրամասն նկարագրել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների, այդ թվում՝ ուղեծրային օգտակար բեռի առաքելությունը, միջազգային նշանակությունը և ազգային նշանակությունը, նպատակները, ներառյալ արբանյակների համախումբը (եթե կա), որի մաս է կազմելու օգտակար բեռը, համախմբի մատուցած ծառայությունները, կարողությունները, պատկանելիությունը, նկարագիրը, անվանումները, գործառույթները.
---------------------------------------------------------------------------------------- ---------------------------------------------------------------------------------------- ---------------------------------------------------------------------------------------- ---------------------------------------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------ |
3.2. Յուրաքանչյուր տիեզերական տեխնիկայի և օբյեկտի համար ներկայացնել հետևյալ տեղեկությունները.
Օգտակար բեռի անվանումը և համարը |
|
Արձակման /գրանցման/ պետությունը կամ միջազգային |
Օգտակար բեռի ծառայության ժամկետը |
|||
Օգտակար բեռի ուղեծրում գտնվելու ժամկետը |
|||
Օգտակար բեռի ուղեծրից դուրսբերման ամսաթիվը, ժամը (UTC) |
|||
Օգտակար բեռի ուղեծիր արձակման վայրը, ամսաթիվը, ժամը |
|||
Ողեծրի բնութագրերը | |||
Ուղեծրային պտտման պարբերությունը |
Թեքությունը |
Ապոգեյը |
Պերիգեյը |
3.3. Յուրաքանչյուր ուղեծրային օգտակար բեռի համար նշել տեղը և կազմակերպությունը, որը պատասխանատու է օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար։ Ենթահամակարգերի և բաղադրամասերի արտադրողներին նշելը պարտադիր չէ.
Օգտակար բեռի արտադրողի կամ հավաքողի անվանումը |
|
Արտադրության կամ հավաքման |
3.4. Եթե օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար պատասխանատու կազմակերպությունը (ինտեգրատորը) թույլտվություն կրողը չէ, անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ ինտեգրատորի մասին.
Ինտեգրատորի անվանումը |
|
Ծառայության հասցեն, հիմնադրման վայրը, |
|
Հեռախոսահամարը |
|
Էլ. հասցեն |
|
Ինտեգրացիայի վայրը |
3.5. Տրամադրել մանրամասն տեղեկություններ օգտակար բեռի տվյալների հաղորդման, մշակման, երկրի հեռահար զոնդավորման և հեռակառավարման կապուղիների պաշտպանվածության վերաբերյալ.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
3.6. Տրամադրել վերգետնյա կառավարման կայանի կամ կայանների նկարագրությունը, որոնք իրականացնում են օգտակար բեռի կառավարումը կամ ապահովում են հավաքագրված տվյալների ընդունումն ուղեծրից։ Այն պետք է ներառի վերգետնյա կայանների տեղադրման վայրերը, նույնականացման համարները, նրանց հետ կնքված պայմանագրերը․
----------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------ |
Բաժին 4․ Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բնութագրերը
4.1. Անհրաժեշտ է նկարագրել տիեզերական տեխնիկան և օբյեկտը, այդ թվում՝ օգտակար բեռը, նրա ենթահամակարգերը, կարողությունները և նպատակային օգտագործման ուղղությունները: Այն պետք է ներառի՝
●
տիեզերական սարքի կառուցվածքը, ֆիզիկական չափերը, քաշը,● սնուցման ենթահամակարգը,
● հրամանների և տվյալների մշակման ենթահամակարգը,
● կապի ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են հեռաչափության, հեռակառավարման, հսկման, տվյալների հաղորդման, դրանց արձանագրությունների, ռադիոհաղորդակների, ընդունիչների, համապատասխան անտենաների բնութագրերը, որոնք օգտագործվում են վերերկրյա կայանների և միջարբանյակային կապի համար,
● այլ ենթահամակարգեր, որոնք կապված են օգտակար բեռի նպատակային գործառույթի և գիտափորձերի հետ,
● տեղորոշման, կողմնորոշման և մանևրման ենթահամակարգերը և հնարավորությունները,
● օպտիկական դիտարկման ենթահամակարգի բնութագրերը և հնարավորությունները։
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ----------------------------------------------------------------------------------------- ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Բաժին 5. Հեռահար զոնդավորման օգտակար բեռ
5.1. Ներկայացնել օգտակար բեռի տվիչների և նրանց կարողությունների ամփոփ նկարագրությունը, ներառյալ օգտակար բեռի թողունակության, երկրի մակերևույթի դիտարկման տեսադաշտի, տվյալների պահպանման, վերամշակման հնարավորությունների, գեոլոկացիոն բնութագրերի ճշգրտության մասին տեղեկատվություն:
● Հեռահար զոնդավորման բնութագրերի նկարագրությունը պետք է ընդգրկի ցանկացած ընդունակություն գրանցելու ցանկացած հատկություն Երկրի կամ տիեզերական տարածության այլ օբյեկտի վրա, կամ, օրինակ, զգալ, հետևել այդ օբյեկտների մակերևույթի կամ ընդերքի յուրաքանչյուր շարժում:
● Բոլոր դիապազոնների պասիվ սպեկտրալ տվիչների հիմնական բնութագրերը, ինչպես նաև բոլոր ակտիվ տվիչների (օրինակ ռադարը) նաև մանրամասն նկարագրությունը:
● Կատարել հղումներ դիտարկումների ճշգրտությունն ապահովող համակարգերի մասին՝ GPS, GLONASS, այլ եղանակներ:
● Մեկ արբանյակային դիտարկման (նկարահանման) միջոցով ընդգրկված մակերեսի չափերը:
● Մեկ տեղամասի դիտարկման ժամանակը և այդ ընթացքում կատարված նկարահանումների քանակը:
● Տվյալ տեղամասի դիտարկման պարբերությունը մեկ արբանյակի կամ արբանյակային համախմբի համար՝ եթե այդպիսին կա:
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
5.2. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների ստացողների մասին՝ նշելով հետևյալը՝
● արդյոք թույլտվության ենթադրյալ կրողը կփոխանցի մշակված կամ չմշակված տվյալներն այլ գնորդի կամ խմբի,
● ցանկացած ծրագիր (պլան) օգտակար բեռից ստացված տվյալ պետության տարածքի մշակված կամ չմշակված տվյալների փոխանցման մասին այլ գնորդների կամ խմբի՝ ներառյալ ոչ առևտրային, գիտակրթական կամ այլ հասարակական նպատակներին առնչվող տվյալները,
● հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների հասանելիության ժամկետները և տեղեկատվություն տվյալների իրական ժամանակում հասանելիության մասին:
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Բաժին 6. Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցում
6.1. Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն օգտակար բեռի ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ իրականացված միջոցառումների պլանի և դրանց Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերին համապատասխանության մասին: Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ միջոցառումների փորձաքննական եզրակացություն կարող է տրամադրել օգտակար բեռի արտադրողը կամ հայտատուից անկախ լիցենզավորված կազմակերպությունը: Եզրակացության մեջ ներկայացված պետք է լինի կազմակերպության մասին ամբողջական տեղեկատվություն․
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Բաժին 7. Օգտակար բեռի անվտանգ շահագործում
7.1. Ներկայացնել միջոցառումների նկարագրությունը, որոնք երաշխավորում են օգտակար բեռի անվտանգ շահագործումը.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
7.2. Արդյոք դիմումատուն սույն գործունեությանն առնչվող ոլորտում ունի Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենքներով դադարեցված, մերժված լիցենզիա կամ թույլտվություն, կամ ստացել է դրանց մասին ծանուցում՝ մանրամասն նշելով պատճառը.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Բաժին 8. Ռադիոհաճախականային սպեկտրի օգտագործման թույլտվություններ
8.1. Ներկայացնել ուղեծրային օգտակար բեռի կառավարման, հսկման, տվյալների հավաքագրման վերգետնյա կայանների ռադիոհաճախականային սարքերի կողմից օգտագործվող հաճախականությունների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից հատկացված և հեռահաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտացված մարմինների հետ կոորդինացված թույլտվությունների նույնականացման համարները և պատճենները.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Բաժին 9. Տիեզերական տեխնիկան և օբյեկտների ուղեծիր արձակումը
9.1. Մանրամասն ներկայացնել հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման տեխնիկական համակագերի նկարագրությունը, պատկանելիությունը, պայմանագրային հիմքերը.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
9.2. Ներկայացնել տեղեկատվություն հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման ծառայության մատակարարի մասին.
Օգտակար բեռի արձակման ծառայություն մատուցող իրավաբանական անձի անվանումը |
|
Գրանցման երկիրը, վայրը |
|
Գործունեության հասցեն |
|
Փոստային հասցեն |
|
Մատուցվող ծառայության հասցեն |
|
Հեռախոսահամարը |
|
Էլ. հասցեն |
Բաժին 10. Այլ մանրամասներ
10.1. Ներկայացնել դիմումի հետ կապված ցանկացած այլ լրացուցիչ տեղեկատվություն.
------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ ------------------------------------------------------------------------------------------ -------------------------------------------------------------------------------- |
Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է, ճշգրիտ.
Անունը, ազգանունը |
|
Ստորագրությունը |
|
Ստորագրողի պաշտոնը |
|
Ամսաթիվը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|