Գլխավոր տեղեկություն
Համար
N 1860-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1860-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 974-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը:».

3) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «սեփականության իրավունքով» բառերը.

4) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «նպատակով» բառից հետո լրացնել «նախատեսելով, որ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան