ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 764-Ա
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 400,000,000 դրամ արժողությամբ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 7-ի N 764-Ա որոշման |
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում 2020 թ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։ Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար: Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ
Veterans of Armenia Adress 1146 N Central Ave »684 Glendele CA 91202 Tax ID 85-3766890
Հայ օգնության միություն Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24 ՀՎՀՀ 01512885
Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19 ՀՎՀՀ 00904586 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 400,000,000 ՀՀ դրամ է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 ՀՀ դրամ Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 20,000,000 ՀՀ դրամ Հայ օգնության միությունը՝ 50,000,000 ՀՀ դրամ Այլ, ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 100,000,000 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01/12/2020 թ – 01/12/2021 թ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կենտրոնի հիմնանորոգում – 260,000,000 ՀՀ դրամ Կենտրոնի վերազինում – 70,000,000 ՀՀ դրամ Կենտրոնի կահավորում – 70,000,000 ՀՀ դրամ Միջոցառումները նախատեսված է իրականացնել 01/12/2020 թ – 01/12/2021 թ ժամանակահատվածում |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Մեր գործընկերներն են Երևանի պետական բժշկական համալսարանը և Պաշտպանության նախարարությունը |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թ. hունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնի։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2022, N 620-Ա | 01.09.2022, N 764-Ա | |
01.12.2021, N 938-Ա | 02.12.2021, N 764-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|