Գլխավոր տեղեկություն
Համար
N 1802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2020

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2020 թվականի N 1802-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝

1) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11, 2019 թվականի նոյեմբերի 25-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-3, 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-4 և 2020 թվականի հունիսի 4-ին կնքված N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-20/1 պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ.

2) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11 և 2020 թվականի հունիսի 4-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-20/1 պայմանագրերի վրա չտարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.

3) «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-4 ծածկագրով գնման պայմանագրի N 1 հավելվածում 2020 թվականի հուլիսի 22-ին կատարված փոփոխություններով նախատեսված պայմանները տարածել 2019 թվականի դեկտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան