ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 528-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 23.11.18 N 1571-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. հունիսի 24 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 24-ի N 528-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
| 
 Ք. Ղալեչյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | 
| Հ. Վարդանյան | -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| 
 Ա. Դավայան  | 
 - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ  | 
| 
 Դ. Սողոմոնյան  | 
 - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ  | 
| 
 (պարբերությունն ուժը կորցրել է 15.06.20 N 705-Ա)  | |
| 
 Կ. Դաղբաշյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Ս. Օհանյան  | 
 - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության վարչության պետի տեղակալ  | 
| 
 Ս. Աղինյան  | 
 - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ  | 
| 
 Գ. Գևորգյան  | 
 - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ  | 
| 
 (պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա)  | |
| 
 Տ. Մանուկյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար  | 
| 
 Լ. Գևորգյան  | 
 - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ  | 
| 
 Ա. Մարգարյան  | 
 - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ  | 
| 
 Ս. Աղաբեկյան  | 
 - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ  | 
| 
 Խ. Ասլանյան  | 
 - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ  | 
| 
 Ռ. Խաչատրյան  | 
 - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)  | 
| 
 (պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա)  | |
| 
 Ի. Գաբրիելյան  | 
 - «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և նախագծերի իրականացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Դ. Գրիգորյան  | 
 - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Յու. Նազարյան  | 
 - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Ասրիյան  | 
 - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Տ. Նաղդալյան  | 
 - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)  | 
(հավելվածը խմբ. 08.11.17 N 1278-Ա, խմբ., լրաց., փոփ. 23.11.18 N 1571-Ա, փոփ., խմբ. 15.06.20 N 705-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.06.2020, N 705-Ա | 16.06.2020, N 528-Ա | |
| 23.11.2018, N 1571-Ա | 24.11.2018, N 528-Ա | |
| 08.11.2017, N 1278-Ա | 09.11.2017, N 528-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|