ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2020 թվականի N 819-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 702-Ա, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 755-Ա ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 770-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 702-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում, «3,324 եվրոյին համարժեք» բառերը փոխարինել «3,324 շվեյցարական ֆրանկին համարժեք» բառերով.
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 755-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում, «12,533.86 եվրոյին համարժեք» բառերը փոխարինել «12,533.86 ԱՄՆ-ի դոլարին համարժեք» բառերով.
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 770-Ա որոշման 1-ին կետում «Արարատյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Արևմտյան մաքսատուն-վարչություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 18 Երևան |