ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հունիսի 12-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային սահմանին չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկում`ա) հանել հետևյալ տողերը կամ համապատասխան խմբերի (ենթախմբերի) մեջ ներառված ծածկագրերը`
Ծածկագիրը |
Ապրանքի համառոտ անվանումը |
1301 | Դոճխեժ` բնական չմաքրած. բնական բուսախեժեր, խեժեր. սոսնձախեժեր և բևեկնախեժահյութ (օրինակ` բալասաններ) |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացի ապրանքային 3002 դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
2304 | Կոպտոն և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազատումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված |
2306 | Կոպտոն և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի զատումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքերի մնացորդներից, չաղացած կամ աղացած, չգրանուլացված կամ գրանուլացված |
2308 | Բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ` չգրանուլացված կամ գրանուլացված, օգտագործվում է կենդանիների սնուցման համար, այլ տեղում չնշված |
250100100 | Ծովի ջուր և աղային լուծույթներ |
250830 | Հրակայուն կավ |
2509000 | Քիմիական կավիճ |
2512 | Ինֆուզորային հողեր (լեռնալյուր). սիլիկային (օրինակ` կիզելգուր, տրեպել և դիատոմիտ) և համանման սիլիկային հողեր, կալցինացված կամ չկալցինացված, տեսակարար կշռով 1 կամ պակաս |
2520 | Գիպս, անհիդրիդ. գիպսի լսնակուճ (իրենից ներկայացնում է կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ), չներկված կամ ներկված, ոչ մեծ քանակությամբ արագուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող |
252890000 | Այլ (ոչ նատրիումի) բորատներ` բնական և դրանց խտահանքերը, բացի բնական աղալուծույթներից ստացված բորատներից. բնական բորաթթու` չոր նյութի հաշվարկով H3BՕ3-ի 85%-ից ոչ ավելի պարունակությամբ |
2616 | Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր |
2801 | Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ |
2804 | Ջրածին, իներտ գազեր և այլ ոչ մետաղներ |
2805 | Մետաղներ` ալկալիական կամ հողալկալիական. մետաղներ` հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում. սնդիկ |
2806 | Քլորաջրածին (աղաթթու), քլորսուլֆոնային թթու |
2809 | Ֆոսֆորի օքսիդ (v), ֆոսֆորային թթու և բազմաֆոսֆորային թթուներ |
2811 | Այլ անօրգանական թթուներ և ոչ մետաղների թթվածնային պարունակությամբ անօրգանական այլ միացություններ |
2812 | Ոչ մետաղների հալոգենիդներ և հալոգենիդօքսիդներ |
2815 | Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) [կծու նատրոն], կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ |
2818 | Արհեստական կորունդ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, ալյումինի օքսիդ, ալյումինի հիդրօքսիդ |
2819 | Քրոմի օքսիդ և հիդրօքսիդ |
2823 | Տիտանի օքսիդ |
2835 | Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիտներ), ֆոսֆոնատներ (ֆոսֆիտներ), ֆոսֆատներ և պոլիֆոսֆատներ |
2840 | Բորատներ, պերօքսոբորատներ (պերբորատներ) |
2841 | Օքսոմետաղական և պերօքսոմետաղական թթուների աղեր |
2842 | Անօրգանական թթուների կամ պերօքսոթթուների աղեր, բացի ազիդներից, այլ |
2843 | Թանկարժեք մետաղներ կոլոիդային վիճակում. թանկարժեք մետաղների անօրգանական կամ օրգանական միացություններ, որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության թանկարժեք մետաղների ամալգամներ |
2846 | Հազվագյուտ հողերի մետաղների, իտրիումի կամ սկանդիումի կամ այդ մետաղների խառնուրդների միացություններ` անօրգանական կամ օրգանական |
2847 | Ջրածնի պերօքսիդ, միզանյութով կարծրացած կամ չկարծրացած |
2849 | Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
2850 | Հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և բորիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի 2849 ապրանքային դիրքի կարբիդ հանդիսացող միացություններից |
2851 | Այլ անօրգանական միացություններ (ներառյալ թորած կամ էլեկտրահաղորդաչափական ջուր և համանման մաքրության ջուր). հեղուկ օդ (իներտ գազերը հեռացված կամ չհեռացված). խտացրած օդ. ամալգամներ, բացի թանկարժեք մետաղների ամալգամներից |
2901 | Ոչ պարբերական ածխաջրածին |
2905 | Ոչ պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված ածանցյալներ |
2906 | Պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված ածանցյալներ |
2907 | Ֆենոլներ, ֆենոլոսպիրտներ |
2908 | Հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ֆենոլների կամ ֆենոլոսպիրտների ածանցյալները |
2909 | Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ, սպիրտների, պարզ եթերների և կետոնների (քիմիական որոշակի կամ անորոշ բաղադրությամբ) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները |
2910 | Կառուցվածքում եռանդամ օղակ պարունակող էպօքսիդներ, էպօքսիսպիրտներ, էպօքսիֆենոլներ և էպօքսիեթերներ և նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները |
2913 | 2912 ապրանքային դիրքի ածանցյալ միացություններ` հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված |
2915 | Թթուներ ապացիկլային մոնոկարբոնային հագեցած և նրանց անհիդրիդները, հալոգենահիդրիդները, պերօքսիդները և պերօքսիթթուները, նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված և նիտրոնացված ածանցյալները |
2916 | Թթուներ` ապացիկլային միակարբոնային չհագեցած, թթուներ` ցիկլային, միակարբոնային ցիկլային, նրանց անհիդրիդները, հալոգենահիդրիդները, պերօքսիդները և պերօքսիթթուները. նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները |
2921 | Միացություններ` ամինային ֆունկցիոնալ խմբի հետ |
2924 | Միացություններ` կարբօքսամիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող. ածխաթթվի միացություններ` ամիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող |
2925 | Կարբօքսիմիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ (ներառյալ` սախարինը և դրա աղերը) և իմինային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ |
2926 | Միացություններ` նիտրիլային ֆունկցիոնալ խումբ պարունակող |
2928 | Հեդրազինի կամ հիդրօքսիլամինի օրգանական ածանցյալներ |
2929 | Միացություններ` այլ ազոտակիր ֆունկցիոնալ խմբեր պարունակող |
2931 | Այլ օրգանական և անօրգանական միացություններ |
2932 | Միայն թթվածնի հետերատոմ պարունակող միացություններ |
2933 | Միայն ազոտի հետերատոմ պարունակող միացություններ |
2934 | Նուկլոնաթթուներ, դրանց աղեր և այլ հետերոպարբերական միացություններ |
2935 | Սուլֆոնամիդներ |
2936 | Նախավիտամիններ և վիտամիններ, բնական կան սինթեզված (ներառյալ` բնական խտանյութերը), հիմնականում որպես վիտամիններ օգտագործվող նրանց ածանցյալները և այդ միացությունների խառնուրդները, այդ թվում` ցանկացած լուծիչի մեջ |
2937 | Բնական կամ սինթեզված հորմոններ, նրանց ածանցյալները, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հորմոն. այլ ստերոիդներ, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հորմոն |
2938 | Գլիկոզիդներ` բնական կամ սինթեզված, դրանց աղերը, պարզ ու բարդ եթերները, այլ ածանցյալները |
2939 | Բուսական ծագում ունեցող, բնական կամ սինթեզված ալկալոիդներ, նրանց աղերը, պարզ ու բարդ եթերները, այլ ածանցյալները |
2942 | Օրգանական այլ միացություններ |
3006 | Վիրաբուժական, մանրէազերծ, աղելար, համանման մանրէազերծ նյութեր` կարեր դնելու համար և մանրէազերծ հարակցային գործվածքներ` վերքերի վիրաբուժական փակման համար, մանրէազերծ լամինարիաներ և մանրէազերծ վիրախծուծներ լամինարիայից, վիրաբուժական մանրէազերծ կլանող կամ արյունը կանգնեցնող ստոմատոլոգիական միջոցներ, կոնտրաստային պատրաստուկներ` ռենտգենոգրաֆիական հետազոտությունների համար, և ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներարկելու համար, հատկապես չխառնուրդված նյութեր բաժնևորված ձևերով կամ նյութեր` բաղկացած երկու կամ ավելի բաղադրամասերից` խառնուրդված նմանօրինակ օգտագործման համար, ազդանյութեր` արյան խումբը որոշելու համար, ատամի ցեմենտ և այլ նյութեր` ատամները պլոմբելու համար, պլոմբային նյութեր` ատամների պինդ հյուսվածքները վերականգնելու համար, սանիտարական պայուսակներ և հավաքածուներ` առաջին օգնություն ցույց տալու համար, և քիմիական կանտրացեպտիվային միջոցներ` պատրաստված հորմոնների կամ սպերմիցիդների հիմքով |
320300900 | Կենդանական ծագման ներկանյութեր և պատրաստուկներ` դրանց հիմքով |
320416000 | Քիմիապես ակտիվ ներկիչներ և պատրաստուկներ` դրանց հիմքով |
3501 | Կազեին և ածանցյալներ, կազեինի սոսինձ |
3502 | Ալբումիններ [սպիտակուցներ], ներառյալ` երկու կամ ավելի շիճուկային սպիտակուցների խտածոները, որոնք պարունակում են չոր նյութի հաշվարկով 80 զանգ. %-ից ավելի շիճուկային սպիտակուցներ, ալբումինատներ և ալբումինի այլ ածանցյալներ |
3503 | Ժելատին (այդ թվում` ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) թերթերով, մակերևութային մշակմամբ կամ առանց մշակման, ներկած կամ չներկած) և ժելատինի ածանցյալները. ձկնասոսինձ ձկան փուչիկներից ստացված ժելատին (օգտագործվում է սոսինձ պատրաստելու և գինի մաքրելու համար). կենդանական ծագման այլ սոսինձներ, բացի 3501 ապրանքային դիրքի կազեինայինները |
3504 | Պեպտոններ և դրանց ածանցյալները, սպիտակուցային այլ նյութեր և դրանց ածանցյալները` այլ տեղում չնշված, կաշվի փոշի` քրոմապատված կամ չքրոմապատված |
3507 | Մակարդներ` այլ տեղում չնշված |
360200 | Պայթուցիկ այլ պատրաստի նյութեր |
360490 | Ազդանշանային և անձրևային հրթիռներ, հակամառախուղային ազդանշաններ և այլ հրատեխնիկական ապրանքներ |
370110100 | Բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական նպատակների համար ռենտգենյան լուսանկարչական թիթեղիկներ և հարթ ժապավեններ, զգայունացրած, չլուսակայած, հարթ ժապավեններ` վայրկենական լուսանկարման համար` զգայունացրած, չլուսակայած, փաթեթավորված կամ չփաթեթավորված |
370790300 | Այլ երևակիչներ և սևեռակիչներ` լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, ներկայացված չափավոր բաժնեմասերով, մանրածախ առևտրի համար բաժնեծրարված կամ փաթեթավորված` օգտագործման համար պատրաստի վիճակում |
3802 | Ակտիվացրած ածուխ, ակտիվացրած բնական հանքանյութեր` կենդանական ածուխ, ներառյալ` օգտագործված կենդանական ածուխը |
3803 | Թալիումի յուղ, զտած կամ չզտած |
3808 | Միջատասպան նյութեր, ռոդենցիտիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ, հակածիլային և բույսերի աճը կարգավորող միջոցներ, ախտահանիչ և համանման միջոցներ, բաժնեծրարված փաթեթավորումով մանրածախ առևտրի համար կամ պատրաստի պատրաստուկների ու արտադրանքի ձևով ներկայացված (օրինակ` ծծմբով մշակած ժապավեններ, պատրույգներ, մոմեր, կպչուն թուղթ ճանճերի դեմ) |
3810 | Պատրաստուկներ մետաղական մակերեսները խածագծելու համար, հալանյութեր և օժանդակ այլ պատրաստուկներ դժվարահալ զոդանյութերով զոդելու կամ եռակցելու համար, փոշիներ և մածուկներ դժվարահալ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար, բաղկացած մետաղներից և այլ նյութերից. նյութեր, որոնք օգտագործվում են որպես միջաձողեր կամ պատվածքներ եռակցման էլեկտրոդների կամ ձողիկների համար |
3811 | Հակաճայթիչներ, հակաօքսիդիչներ, խեժագոյացման արգելակիչներ, թանձրացիչներ, հակաքայքայիչ նյութեր, պատրաստի այլ հավելանյութեր նավթանյութերի (ներառյալ` բենզինը) և այլ հեղուկների նկատմամբ, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ և նավթանյութերը |
3815 | Ռեակցիաների ակտիվարարներ, ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված |
3821 | Մշակային միջավայրեր մանրէներ աճեցնելու համար |
3822 | Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով և նախապատրաստված ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի, բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքերի ապրանքներից |
3823 | Արդյունաբերական միակարբոնային ճարպաթթուներ, թթվայուղեր զտումից հետո, արդյունաբերական ճարպային սպիրտներ |
3907 | Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով |
3912 | Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված |
3913 | Բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) և բնական բարեփոխված պոլիմերներ (օրինակ` պնդացած պրոտեիններ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)` սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված |
3915 | Պլաստմասսաների մնացուկներ, կտորտանք և ջարդոն |
391710 | Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից |
391910150 | Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով` պոլիպրոպիլենից |
392020210 | Էթիլենի պոլիմերներից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ |
392020290 | Պրոպիլենի պոլիմերներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ |
392071190 | Վերականգնված թաղանթանյութից թերթեր, թաղանթներ կամ շերտեր, կծկված կամ չկծկված, 0,75 մմ-ից պակաս հաստությամբ, տպագրական նկարով |
392190300 | Ֆենոլային խեժերից սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (ժապավեններ) |
392190410 | Ամինային խեժերից բարձր ճնշման շերտավոր, մեկ կամ երկու կողմից գեղազարդված մակերեսով սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն) |
392190900 | Պլաստմասսայից այլ սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր` 392190 ենթադիրքի այլ ծածկագրերում չնշված |
4002 | Սինթետիկ կաուչուկ և յուղերից ստացված ֆակտիս` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով. 4001 ապրանքային դիրքի նյութերի խառնուրդներ տվյալ ապրանքային դիրքի ցանկացած նյութի հետ` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով |
4008 | Վուլկանացված ռետինե սալիկներ, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) և ձևավոր պրոֆիլներ, բացի կարծր ռետինից |
4009 | Խողովակներ, ճկափողեր և ճկախողովակներ` վուլկանացված ռետինից (բացի կարծր ռետինից), առանց կցամասերի և կցամասերով (օրինակ` միացումներ, ծնկաձև խողովակիկներ, կցաշուրթեր) |
4014 | Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ` ծծակներ) վուլկանացրած ռետինից` բացի կարծր ռետինից, կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց |
401511 | Վիրահատական ձեռնոցներ ռետինից |
4104 | Խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների կաշի, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4105 | Կաշի` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4107 | Կաշի` այլ կենդանիների մորթիներից` առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4108 | Թավշակաշի (այդ թվում` ֆորմալդեհիդաճարպային դաբաղման) |
4109 | Լաքապատ կաշի` բնական կամ բնական կաշվից լաքապատմանը նմանեցվող, մետաղացված կաշի |
4110 | Բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր |
4111 | Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով (ժապավեն), գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով |
4302 | Դաբաղած կամ մշակված մուշտակամորթիներ (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը)` չհավաքված կամ հավաքված (առանց այլ նյութերով լրացնելու) |
4407 | Անտառանյութեր` երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ |
4409 | Սղոցանյութեր (ներառյալ` փայտասալիկային զոլակներն ու ծոփորները հատակների մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված) պրոֆիլավորված գծային տեսքով (կատարներով, փորակներով, ագուցներով, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի ձևի միացումով, ձևավոր, կլորացված և այլն), ցանկացած եզրով կամ հարթությունով, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված |
441019500 | Հարդարված մելամինային խեժով տոգորված թղթով փայտատաշեղային սալեր և փայտանյութից պատրաստված համանման սալեր |
4810 | Թուղթ և ստվարաթուղթ` մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով կավճապատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, առանց որևէ այլ պատվածքի, այդ թվում` ներկված, գեղազարդված մակերեսով կամ տպված պատկերներով, գլանափաթեթներով կամ թերթերով |
481190100 | Թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և պաստառ թաղանթանյութի մանրաթելերից` չկտրատված տպագրած ձևեր |
4902 | Լրագրեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ. նկարազարդ կամ ոչ նկարազարդ, գովազդային նյութեր պարունակող կամ չպարունակող |
4905 | Աշխարհագրական քարտեզներ, հիդրոգրաֆիկական և ցանկացած այլ քարտեզներ, ներառյալ` ատլասներ, պատի քարտեզներ, տեղագրական պլաններ և գլոբուսներ, տպագրած |
4906 | Պլաններ և գծագրեր ճարտարապետական, ճարտարագիտական, արդյունաբերական, առևտրական, տեղագրական և համանման այլ նպատակների համար, բնագիր հանդիսացող, կատարված ձեռքով, ձեռագիր տեքստեր, ֆոտովերաարտադրանկարներ զգայունացված թղթի վրա և վերոհիշյալ ապրանքների պատճենահանված օրինակներ |
4907 | Չմարած փոստային նամականիշեր, պետտուրքի նամականիշեր կամ ընթացիկ կամ նոր թողարկման համանման նամականիշ այն երկրում, որի համար դրանք նախատեսված են, դրոշմաթուղթ, չեկագրքույկներ, թղթադրամներ, բաժնետոմսեր, փոխառության տոմսեր, բոներ և արժեթղթերի համանման տեսակներ |
4908 | Փոխադրանկարներ (պատճենատիպ) |
4909 | Փոստային բացիկներ` տպագիր կամ պատկերազարդ, շնորհավորական, հրավերքի և համանման բացիկներ, պատկերազարդ կամ ոչ պատկերազարդ, ծրարներով կամ առանց ծրարների, զարդերով կամ առանց զարդերի |
4910 | Բոլոր տեսակի տպագրած օրացույցներ, ներառյալ` պոկովի օրացույցները |
4911 | Տպագրական այլ արտադրանք, ներառյալ` տպագրած վերարտադրանկարները և լուսանկարները |
5004 | Մետաքսե թել (բացառությամբ մետաքսի մնացորդներից միաթել մանվածքի)` մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված |
5101 | Բուրդ (չգզված) |
5106 | Բրդյա մանվածք մեքենայական մանումի, չբաժնեծրարած (վաճառքի համար) |
5109 | Մանվածք ոչխարի բրդից կամ կենդանիների նուրբ բրդից, բաժնեծրարված (վաճառքի համար) |
5201 | Բամբակե նրբաթել` չգզած |
5202 | Բամբակի մնացորդներ |
5204 | Կարի բամբակյա թել (վաճառքի համար) |
5206 | Բամբակե մանվածք, բացի կարի թելերից (85 զանգ. %-ից պակաս բամբակի պարունակությամբ, վաճառքի համար) |
5207 | Բամբակե մանվածք, բացի կարի թելերից (վաճառքի համար) |
5302 | Կանեփի մանրաթել (Cannabis sativa L.), չմշակած կամ մշակած, բայց չմանած, կանեփաթելի քոլք կամ մնացորդներ (ներառյալ` մանապակասորդը կամ փխրունացրած հումքը) |
5303 | Ջուտային մանրաթել կամ թելատուների այլ մանածագործական մանրաթելեր (բացի վուշից, կանեփաթելից և ճենականեփի մանրաթելից), չմշակած կամ մշակած, բայց չմանած, դրանց քոլքերը կամ մնացորդները (ներառյալ` մանապակասորդը կամ փխրունացրած հումքը) |
5304 | Սիզալի մանրաթել (պիտ) և այլ մանածագործական մանրաթելեր Agave տեսակի բույսերից` չմշակած կամ մշակած, բայց չմանած, դրանց քոլքերը կամ մնացորդները (ներառյալ մանապակասորդը և փխրունացրած հումքը) |
5307 | Մանվածք ջուտից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից, 5303 ապրանքային դիրք |
5308 | Մանվածք այլ բուսական մանածագործական մանրաթելերից, բամբակե մանվածք |
5401 | Կարի թել` ստացված քիմիական թելիկներից (վաճառքի համար) |
5402 | Համակցված սինթետիկ թել (բացի կարի թելերից), ներառյալ` սինթետիկ միաթելերը, գծային խտությամբ 6,7 տեքսից պակաս (վաճառքի համար) |
5403 | Կոմպլեքսային արհեստական թելեր (բացի կարի թելերից), ներառյալ` արհեստական միաթելերը` 6,7 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ (վաճառքի համար) |
5404 | Սինթետիկ միաթելեր` 6,7 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ և լայնական հատվածքով 1 մմ-ից ոչ ավելի, ժապավենային և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտ) սինթետիկ մանածագործական նյութերից, լայնությամբ 5 մմ-ից ոչ ավելի |
5406 | Կոմպլեքսային քիմիական թելեր, բացի կարի թելերից (վաճառքի համար) |
5501 | Լարան` սինթետիկ թելերի |
5502 | Լարան` արհեստական թելերի |
5512 | Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից, որոնք պարունակում են 85 զանգ. % կամ ավելի այդ մանրաթելերից |
5514 | Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից, 85 զանգ. %-ից պակաս այդ մանրաթելերի պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես 170 գ/մ2 մակերեսային խտությամբ բամբակի հավելումով |
5515 | Գործվածք` սինթետիկ այլ մանրաթելից |
5516 | Գործվածք` արհեստական մանրաթելից |
5601 | Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած ապրանքներ. մանածագործական մանրաթելեր, որոնք երկարությամբ չեն գերազանցում 5 մմ (նրբախավ), մանածագործական փոշի և հանգուցիկներ |
5602 | Նրբաթաղիք և թաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված |
5603 | Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված |
5604 | Ռետինե թելեր և կորդ` մանածագործական նյութերի պատվածքով, մանվածք, ժապավենային թելեր և 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում համանման թելեր` ներծծված, պատվածքով, ռետինով կամ պոլիմերային նյութերով շերտավորված |
5606 | Տրեզային թել և ժապավենային կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքերի համանման թել, բավթայի (բացի 5605 ապրանքային դիրքում դասակարգվածներից և յին թելը ձիու մազից). թավաթելի մանվածք (ներառյալ` աղվամազից թավաթելը), ձևավոր հանգուցավոր մանվածք |
5607 | Թոկեր, քուղեր, պարաններ, ճոպաններ և կառաններ` հյուսված կամ չհյուսված, ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով կամ առանց թաղանթի |
5608 | Ցանցեր և ցանցիկներ` հյուսված թոկից, պարաններից կամ ճոպաններից, ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից |
5609 | Գործվածքաթելերից այլ իրեր |
6406 | Կոշիկի մասեր |
7002 | Ապակի գնդերի (բացի 7018 ապրանքային դիրքում ընդգրկված այլ մանրագնդերից), ճաղերի կամ խողովակների ձևով, չմշակված |
7007 | Ապակի անվտանգ, ներառյալ` ամրացված (կոփած) կամ բազմաշերտ ապակին |
7020 | Ապակե այլ արտադրանք |
7112 | Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների մնացուկներ և ջարդոն, այլ մնացուկներ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար |
7213 | Ձողեր` տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով ածխածնային պողպատից |
7214 | Ձողեր` ածխածնային պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք կորզանումից կամ տաք էկստրադիրումից, ներառյալ` գլանումից հետո ճկված ձողերը, այլ |
7215 | Այլ ձողեր` ածխածնային պողպատից |
7216 | Անկյունիկ, ձևավոր և հատուկ պրոֆիլ` ածխածնային պողպատից |
7228 | Ձողեր` որակավորված պողպատներից, այլ. անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` որակավորված այլ պողպատներից, սնամեջ ձողեր հորատման աշխատանքների համար` որակավորված կամ չորակավորված պողպատից |
7303 | Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ |
7304 | Խողովակներ, փողակներ և սնամեջ պրոֆիլներ` անկարան, սև մետաղներից (բացի ձուլաչուգունից) |
7305 | Խողովակներ և փողակներ, այլ (օրինակ` եռակցված, գամակցված կամ համանման եղանակով միակցված)` կլոր հատումով, որոնց արտաքին տրամագիծը 406,4 մմ-ից ավելի է, սև մետաղներից |
7306 | Խողովակներ և փողակներ, սնամեջ պրոֆիլներ, այլ (օրինակ` անկարան կամ եռակցված, գամակցված կամ միացված համանման եղանակով), սև մետաղներից |
7307 | Կցամասեր խողովակների կամ փողակների համար (օրինակ` միացքներ, ծունկեր, խողովակակցիչներ)` սև մետաղներից |
7308 | Մետաղակոնստրուկցիաներ` սև մետաղներից, որոնք դասակարգված են 9406 ապրանքային դիրքում (բացի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, ջրարգելակների դարբասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր. շերտափեղկեր, բազրիքներ, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործվող թերթեր, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և համանման ապրանքներ` սև մետաղներից |
7309 | Ամբարներ, ցիստեռններ, անոթներ, բաքեր և համանման տարողություններ` սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից)` 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
7310 | Ցիստեռններ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և համանման տարողություններ` սև մետաղներից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից)` 300 լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
7311 | Տարողություններ` սեղմված կամ հեղուկացված գազի համար, սև մետաղներից |
7312 | Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր և համանման ապրանքներ` սև մետաղներից, առանց էլեկտրական մեկուսացման |
7313 | Փշալար` սև մետաղներից. գործած կամ հարթ մետաղալար, փշապատ կամ ոչ փշապատ, մետաղալար ցանկապատման համար` կրկնակի ազատ հյուսվածքով, սև մետաղներից |
7314 | Մետաղագործվածք (ներառյալ` անընդհատ ժապավենները), վանդակաճաղեր, ցանցեր և ցանկապատեր մետաղալարից, սև մետաղներից, ծակոտկեն-օդաքաշ թիթեղաթերթ` սև մետաղներից |
7315 | Շղթաներ և շղթաների մասեր` սև մետաղներից |
7317 | Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և համանման ապրանքներ` սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի պղնձե գլխիկով ապրանքներից |
7318 | Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում` զսպանականման) և համանման ապրանքներ` սև մետաղներից |
7419 | Պղնձից այլ արտադրատեսակներ |
7505 | Նիկելի ձող, պրոֆիլ, լար |
830140110 | Գլանաձև կողպեքներ, նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար |
830140190 | Այլ կողպեքներ` նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար |
8403 | Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից |
8409 | Մասեր` նախատեսված հատկապես կամ հիմնականում 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար |
8413 | Պոմպեր` հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա. հեղուկների վերհաններ |
8414 | Պոմպեր` վակուումային և օդային. այլ օդային և գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ. օդափոխիչ կամ օդաքաշ պահարաններ` օդափոխիչներով և քամիչով կամ առանց դրա |
8417 | Վառարաններ և խուցեր` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական |
8428 | Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու և բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխակրիչներ, ճոպանուղիներ և այլ) |
8430 | Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխության, համահարթման, պրոֆիլավորման, փորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի հորատման, հանքային կամ ոչ հանքային նյութերի հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
850152 | 750 Վտ-ից ավելի, բայց 75 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ |
850162 | 75 կՎԱ-ից ավելի, բայց 375 կՎԱ-ից ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ |
850211 | 75 կՎԱ ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ |
8503 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8504 | Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ |
8511 | Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման և գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով. գեներատորներ (հաստատուն և փոփոխական հոսանքի) և այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ |
851621 | Ջերմամեկուսիչ ռադիատորներ |
851629 | Այլ էլեկտրասարքեր` շենքերի ջեռուցման և բնահողի էլեկտրատաքացման համար |
8530 | Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթևեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից) |
8531 | Էլեկտրասարքավորումներ` ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից) |
8546 | Էլեկտրական մեկուսիչներ` ցանկացած նյութերից |
8547 | Մեկուսիչ ամրաններ` էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար, ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասեր (օրինակ` պարուրակավոր կոթառներ), օգտագործվում են կաղապարման դեպքում բացառապես հավաքման նպատակով, բացի 8546 ապրանքային դիրքում նշված մեկուսիչներից. էլեկտրամեկուսիչ խողովակներ և միակցիչ դետալներ` ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսիչ նյութով |
9014 | Կողմնացույցներ` ուղղություն որոշելու համար, նավագնացային f5v սարքեր և գործիքներ |
9015 | Սարքեր և գործիքներ տեղագրական (ներառյալ` լուսանկարչատարածաչափականներ), հիդրոգրական, օվկիանոսագրական, հիդրոլոգիական, օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական, բացի կողմնացույցներից. հեռաչափեր |
9016 | Կշեռքներ` 0,05 գ կամ ավելի զգայնությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց |
9028 | Հաշվիչներ` գազի, հեղուկի, էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության, ներառյալ` ստուգարկիչներ |
9029 | Հաշվիչներ` պտույտների թվի և արտադրանքի քանակության, սակաչափեր, քայլաչափեր և համանման սարքեր. արագաչափեր և պտուտաչափեր, բացի 9014 կամ 9015 ապրանքային դիրքերում նշվածներից. ստրոբոսկոպներ |
9201 | Դաշնամուր, ներառյալ` ավտոմատ դաշնամուրները, կլավեսինները և այլ ստեղնավոր լարային գործիքները |
9202 | Երաժշտական այլ լարային գործիքներ (օրինակ` կիթառներ, ջութակներ, տավիղներ) |
9203 | Երգեհոն |
9205 | Երաժշտական փողային այլ գործիքներ (օրինակ` կլարնետներ, տրուբաներ, պարկապզուկներ) |
9206 | Հարվածային երաժշտական գործիքներ (օրինակ` թմբուկներ, քսիլոֆոններ, ափսեներ, կաստանետներ, մարակասներ) |
9207 | Երաժշտական գործիքներ, որոնց մոտ ձայնը վերարտադրվում է կամ պետք է ուժեղացվի էլեկտրականության միջոցով (էլեկտրաերաժշտական գործիքներ) (օրինակ, երգեհոններ, կիթառներ, ակորդեոններ) |
9208 | Երաժշտական արկղիկներ, երգեհոններ` տոնավաճառային, երգեհոնիկներ` մեխանիկական, երգող մեխանիկական թռչուններ, սղոցներ երաժշտական և երաժշտական այլ գործիքներ` այլ տեղում չանվանված. մանկաներ ամեն տեսակի. սուլիչներ, շեփորներ և փողային այլ ազդանշանային գործիքներ |
9209 | Երաժշտական գործիքների մասեր (օրինակ` երաժշտական արկղիկների մեխանիզմներ) և պարագաներ (օրինակ` երաժշտական գործիքների քարտեր, սկավառակներ և գլանիկներ մեխանիկական գործիքների համար). մետրոնոմներ, կամերտոններ, տրուբաներ ամեն տեսակի` ձայնի սևեռված բարձրությամբ |
9402 | Բժշկական կահույք |
բ) համապատասխան ծածկագրերից հետո ցանկը լրացնել հետևյալ տողերով`
Ծածկագիրը |
Ապրանքի համառոտ անվանումը |
39162010 | Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված պոլիվինիլքլորիդից |
853110100 | Էլեկտրական ազդանշանային սարքավորումներ` հրդեհային անվտանգությունն ապահովելու կամ կոտրանքից պաշտպանվելու համար` քաղաքացիական ավիացիայի համար |
853120100 | Ինդիկատորային վահաններ, որոնք ներառում են իրենց մեջ հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար |
853180100 | Այլ էլեկտրասարքավորումներ` քաղաքացիական ավիացիայի համար |
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|