18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2097-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում նշված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների՝ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ամրացված մեքենաների թվաքանակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման N 1 հավելվածի 2.2-րդ կետում նշված ավտոմեքենաների սահմանաչափը գերազանցելու դեպքում գերազանցող 5 միավոր մեքենաները եռամսյա ժամկետում ներկայացնել օտարման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2097-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Նախկին պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ | ||||||
1. |
TOYOTA COROLLA 1.3 (Տոյոտա Կորոլլա 1.3) |
131 LL 50 |
2008 թ. |
JTNBH58E40J000412 |
6875000 |
0 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե | ||||||
2. |
TOYOTA COROLLA 1.3 (Տոյոտա Կորոլլա 1.3) |
179 BB 01 |
2010 թ. |
JTNBH58E00J006000 |
8430000 |
0 |
3. |
TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 GAS (Տոյոտա Լենդ Քրաուզեր Պրադո) |
088 LL 55 |
2007 թ. |
JTFBL29J105077708 |
13400000 |
2321400 |
4. |
HYUNDAI TUCSON 2.7 I (Հյունդաի Տուքսոն 2.7 I) |
001 L0 07 |
2007 թ. |
KMHJN81DP8U757675 |
7950000 |
0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ | ||||||
5. |
TOYOTA CAMRY 2.4 (Տոյոտա Քեմրի 2.4) |
080 HH 01 |
2007 թ. |
JTNBE40K903125818 |
3387600 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |