Գլխավոր տեղեկություն
Համար
N 712-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.11.2020-19.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.607
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2020 թվականի N 712-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 3,000,454.0 հազ. դրամից՝

1) 1,868,936.8 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 1,819,516,8 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817,527.8 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989.0 հազ. դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 49,096.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

գ. 324.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար.

2) 988,143.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 964,896.2 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 54 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (964,194.2 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 702.0 հազ. դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 23,128.8 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

գ. 118.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար.

3) 143,374.2 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 143,358.2 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 8 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (143,254,2 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 104.0 հազ. դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 16.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար:

(2-րդ կետը փոփ. 26.11.20 N 1874-Ն)

3. Սահմանել, որ համաձայն սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի «ա» պարբերությունների՝

1) հատկացվող միջոցները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի շահառուներին հատկացվող կապիտալ դրամաշնորհներ, որոնք տնօրինվում են սույն որոշմամբ սահմանված պայմաններով.

2) իրականացվող աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի (այսուհետ՝ մարզպետների աշխատակազմեր) կողմից՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կենտրոն) աջակցությամբ՝ վերջինիս համաձայնությամբ, մարզպետների աշխատակազմերի և կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա.

3) բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար, տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 424-Ն որոշման N 1 հավելվածում ընդգրկված գույքերի մասով) շինարարությունը (տվյալ ընտանիքին հասանելիք սենյակների թվով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 2.1-ին ենթակետը), իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ՝ կիրառելով և տեղայնացնելով արդեն իսկ հաստատված տիպային նախագծերը:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի «ա» պարբերություններում նշված աշխատանքների ֆինանսավորումը մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվում է կենտրոնին փուլային մոտեցմամբ փոխանցելու եղանակով, որից 20 տոկոսը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ մնացած մասը՝ ոչ ուշ, քան 2021 թվականի նոյեմբերի 30-ը՝ համաձայն կենտրոնի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ ժամանակահատվածի կազմված հաշվետվությունների՝ դրանք ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) շինարարական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է կենտրոնի և ծրագրի շահառուների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, և բնակելի տների կառուցումն իրականացվում է շահառուներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի շահառուների համար՝ Ջրաձոր բնակավայրի բնակիչների վերաբնակեցման համար նախատեսված նոր բնակատեղիում, համայնքի ղեկավարի կողմից այդ նպատակով հատկացված հողամասերում.

3) սույն որոշման համաձայն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ շինարարական աշխատանքների ավարտի փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում.

4) սույն որոշման համաձայն բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների նկատմամբ սույն կետի 3-րդ ենթակետով նշված փաստագրման պահից աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ:

5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարությունն ավարտված բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 424-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին փոխանցված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը համապատասխան մարզպետների աշխատակազմերից ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 6-րդ կետում նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:

8. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում ծրագրի շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 6-րդ կետում նշված նոտարների միջոցով՝ ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի, իսկ բնակելի տների կառուցման մասով՝ կենտրոնի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ըստ ժամանակահատվածի կազմված հաշվետվությունների հիման վրա, մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:

9. Սահմանել, որ սույն որոշման 7-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի «ա» պարբերություններով նախատեսված աշխատանքներն ապահովելու նպատակով՝

ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում ձևավորել կառուցման ենթակա բնակելի տների (այդ թվում՝ կիսակառույցների ավարտմամբ) ցանկը և տրամադրել կենտրոնին,

բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումը,

գ. սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գումարների փոխանցումը կենտրոնին:

11. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և 2-րդ ենթակետի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)՝

ա. վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նրանց կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,

բ. տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2020 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված,

գ. վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,

դ. վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները,

ե. տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար՝ 96200 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար՝ 101300 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 84650 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 81100 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը):

12. Սույն որոշման համաձայն բնակելի տան կառուցման միջոցով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ստացած, սակայն այդ իրավունքը չիրացրած, ինչպես նաև վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:

13. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետներին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝

1) եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը.

2) 2020 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության վերաբերյալ:

15. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցվող կիսակառույցների նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 22-րդ կետի դրույթները:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 11

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 712-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 712-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 7-ի N 712-Ն որոշման