04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1968-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1968-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գտնվելու վայրը |
Անշարժ գույքի անվանումը |
Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հա) |
Անշարժ գույքի սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը (դրամ) |
1. |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա |
վարչական շենք |
2052.3 |
0.83 |
4999.3 |
0 |
2. |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա |
կաթսայատուն |
238.4 |
0.083 |
2044.5 |
0 |
3. |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա |
հյուրանոց |
1056.1 |
1 |
2468.2 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1968-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գտնվելու վայրը |
Անշարժ գույքի անվանումը |
Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հա) |
Անշարժ գույքի սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը (դրամ) |
1. |
ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ախուրիկ |
վարչական շենք |
669.43 |
0.12 |
97012.281 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |