Գլխավոր տեղեկություն
Համար
N 1864-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1864-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգի (այսուհետև՝ կարգ) 20-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «՝ համաձայն սույն կարգի Աղյուսակ 3-ի պահանջների:» բառերով.

2) կարգի 28-րդ կետի «Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները» 3-րդ աղյուսակի (այսուհետ՝ 3-րդ աղյուսակ) «Ընթացիկ ամառային պահպանում» բաժնի՝

ա. 26-րդ կետի 2-րդ սյունակը «վնասված» բառից հետո լրացնել «, բացակայող» բառով, իսկ «3 օր է, 2.1-2.7 առավելության նշանների դեպքում` 1 օր:» բառերը փոխարինել «5 օր է, 2.1-2.7 առավելության նշանների դեպքում` 3 օր:» բառերով,

բ. 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 30-րդ կետից հանել «, կախված» բառը,

դ. 31-րդ կետից հանել «պարսպող հարմարանքների և» բառերը,

ե. 34-րդ կետում «կայանատեղերում,» բառից հետո «տեսահարթակներում,» բառը հանել.

3) կարգի 28-րդ կետի 3-րդ աղյուսակի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժնի՝ ա. 13-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Թեքված, ծռված, վնասված, բացակայող ճանապարհային նշաններ, բացակայող ցուցանակներ (կապալառուին հանձնված ընդհանուր թվի տոկոսը):

Թերության վերացման ժամկետը 5 օր է, 2.1-2.7 առավելության նշանների դեպքում` 3 օր:»,

բ. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) կարգի 28-րդ կետի 3-րդ աղյուսակի «Ընթացիկ ամառային պահպանում» բաժինը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 39-45-րդ կետերով՝ուղղ.

 

«

Ցուցանիշի
ծածկագիրը

Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը

Ճանապարհի նշանակությունը

Պահպանման մակարդակը

լավ

միջին

բավա-րար

Թույլատրելի

1

2

3

4

5

6

7

Մետաղական արգելափակոցներ

39

Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

3
4
5

4
5
5

5
5
5

-

40

Ամրացման հանգույցների հեղույս-մանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

3
4
5

4
5
6

5
5
6

 

41

Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 4 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

3
4
5

4
5
5

5
5
5

 

42

Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

3
3
4

4
4
5

4
4
5

 

43

Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

10
15
15

15
15
15

15
15
15

 

44

Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր քանակի տոկոսը

վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

3
4
5

4
5
5

5
5
5

 

45

Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը

վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական

հանրապետական

տեղական

4
5
5

5
5
5

5
5
5

 
»:

 

5) կարգի 28-րդ կետի 3-րդ աղյուսակի «Ընթացիկ ձմեռային պահպանում» բաժինը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 22-28-րդ կետերով՝

 

«Մետաղական արգելափակոցներ

22

Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական հանրապետական

տեղական

3

4

5

4

5

5

5

5

5

23

Ամրացման հանգույցների հեղյուսմանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական հանրապետական տեղական

3

4

5

4

5

6

5

5

6

24

Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք՝

միջպետական հանրապետական տեղական

3

4

5

4

5

5

5

5

5

 

սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 4 օր է:

 

 

 

 

25

Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական հանրապետական տեղական

3

3

4

4

4

5

4

4

5

26

Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական հանրապետական տեղական

10

15

15

15

15

15

15

15

15

27

Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք՝ սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր քանակի տոկոսը վերացման ժամկետը 3 օր է:

միջպետական հանրապետական տեղական

3

4

5

4

5

5

5

5

5

28

Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` սպասարկվող յուրաքանչյուր ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տոկոսը վերացման ժամկետը 5 օր է:

միջպետական հանրապետական տեղական

4

5

5

5

5

5

5

5

5».

 

6) կարգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«35. Թերությունների վերացման ժամկետները տրվում են պահպանման աշխատանքների կատարման ընթացիկ հսկողության և թերությունների վերացման ժամկետները գնահատելու համար:».

7) կարգի 43-րդ կետի NN 3 և 4 ձևերի աղյուսակը վերջին տողից հետո լրացնել հետևյալ տողերով՝

 

«է. Մետաղական արգելափակոցներ

1

     

2

     
     

».

 

8) կարգի 47-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, իսկ մետաղական արգելափակոցների համար տվյալ տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածի ընդհանուր գծամետրի գումարի չափով,» բառերով.

9) կարգի 47-րդ կետի «Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում կիրառվող նվազեցման տոկոսաչափեր» 4-րդ աղյուսակի (այսուհետ՝ 4-րդ աղյուսակ) «Ընթացիկ ամառային պահպանում» վերտառությամբ 1-ին կետի՝

ա. «Երթևեկելի մաս» վերտառությամբ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«2. Երթևեկելի մաս

 

ա. Երթևեկելի մաս և մայթեր (ասֆալտապատ և սև կոպճային ծածկով), այդ թվում`

48

2.1 և 2.4 Փոսայնությանն առաջադրվող պահանջների

38

2.2 Ճաքայնությանն առաջադրվող պահանջների

5

2.3 Մայթերին առաջադրվող պահանջների

5

բ. Երթևեկելի մաս (կոպճային ծածկով), այդ թվում`

48

2.3 Կոպճային ծածկին առաջադրվող պահանջների

48»,

 

բ. «Կահավորանք, այդ թվում՝» վերտառությամբ 4-րդ ենթակետի 2-րդ պարբերությունում «Արգելափակոցներին» բառը փոխարինել «Պարապետներին, անվահրիչներին» բառերով,

գ. «Ինժեներական շինություն» վերտառությամբ 5-րդ ենթակետի 2-րդ պարբերությունում «կայանատեղերում,» բառից հետո «տեսահարթակներում,» բառը հանել.

10) կարգի 47-րդ կետի 4-րդ աղյուսակի «Առանձին պահպանման հանձնվող թունելի պահպանում» վերտառությամբ 3-րդ և «Առանձին պահպանման հանձնվող կամուրջների պահպանում» վերտառությամբ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

11) կարգի 47-րդ կետի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

 

«6) Մետաղական արգելափակոցների պահպանում

 

Մետաղական արգելափակոցների կոնստրուկտիվ տարրերի թերություններ

Թերությունը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում պարսպող հարմարանքների պահպանման արժեքից պակասեցվող %

1

Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, բացակայություն` մետաղական արգելափակոցի անընդհատ հատվածի ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

15

2

Ամրացման հանգույցների հեղյուս-մանեկ միացման բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի անընդհատության խախտում ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

15

3

Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, ծռվածություն կոտրվածք, միացման հատվածներում եռակցման կարերի ընդհատվածություն ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

20

4

Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, խամրում` մետաղական արգելափակոցի ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

10

5

Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ բավարար ընթեռնելիությունը ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

15

6

Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

15

7

Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը նորմերին` ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի

10

 

1 Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ չափումներն իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն‚ և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին (3 մմ 1 գծմ. վրա): »։

 

12) կարգի 51-րդ կետում ներառված N 11 ձևի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև N 11

 

Տեխնիկական կարգը

Առկա վիճակը

Սպասարկման մակարդակը

Հատվածների ընդհանուր երկարությունը (կմ)

Միավորի արժեքը համապատասխանաբար համաձայն 6.1, 6.2 և 6.3

Ձևերի (ՀՀ դրամ)

Ընդամենը արժեքը

«4» x «5»

(ՀՀ դրամ)

1

2

3

4

5

6

ա) Ընթացիկ ամառային պահպանում

           
           
           
           
           

ա/ Ընդամենը ընթացիկ ամառային պահպանում

 
 

բ) Ընթացիկ ձմեռային պահպանում

  Ներմուծեք նկարագրությունը_21115        
  Ներմուծեք նկարագրությունը_21115        
  Ներմուծեք նկարագրությունը_21115        
  Ներմուծեք նկարագրությունը_21115        
  Ներմուծեք նկարագրությունը_21115        

բ) Ընդամենը ձմեռային պահպանում

 
 

գ) Ընթացիկ մետաղական արգելափակոցների պահպանում

Տարածաշրջանի անվանումը

Ընդհանուր երկարությունը

(գծ.մ)

Միավորի արժեքը
(ՀՀ դրամ)

Ընդամենը արժեքը

«2» x «3»

(ՀՀ դրամ)

1

2

3

4

       

գ) Ընդամենը մետաղական արգելափակոցների պահպանում

 

ԱՄԲՈՂՋԸ (ա+բ+գ)

 

ԱՄԲՈՂՋԸ տառերով

___________________________________________________________________________դրամ».

 

13) կարգի 53-րդ կետի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերում «GPS համակարգով» բառերը փոխարինել «գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերով.

14) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.1-ին կետով՝

«53.1. Կապալառուն սույն կարգի 53-րդ կետում նշված մեքենասարքավորումներում տեղադրված գլոբալ տեղորոշման համակարգով ստացվող տվյալները ծրագրային մակարդակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին՝ կապալի պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան։».

15) կարգի 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) նստվածքներ - որոնք անհնարին կամ առավելագույնս վտանգավոր կդարձնեն ճանապարհահատվածի տվյալ հատվածով անվտանգ երթևեկությունը:»:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝

սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող‚ առանձին պահպանվող մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքների կատարման կապալի պայմանագրերի (այսուհետև՝ Պայմանագիր) գործողության ժամկետը լրանալուց հետո լրացումներ կատարել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման կապալի պայմանագրերում՝ այնտեղ ներառելով համապատասխան տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների վրա առկա մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքները՝ հիմք ընդունելով համապատասխան Պայմանագրերով նախատեսված 1 գծմ մետաղական արգելափակոցի պահպանման աշխատանքների համար սահմանված արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: