Գլխավոր տեղեկություն
Համար
N 2079-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2079-Ն

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և հիմնադրի կողմից սահմանված կարգով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման ուղղությունների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեկամյա գործադրման փորձը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն սույն կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2079-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար:

3. Պետական կազմակերպության հաշվետու տարվա շահույթը բաշխվում է հետևյալ ուղղություններով և չափերով`

1) պահուստային ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի 10 տոկոսի չափով (ռիսկեր և անորոշություններ` ներկա արժեքի և ապագայի դեպքեր, անբարենպաստ պայմանագրեր, ֆորսմաժորային այլ իրավիճակներ).

2) կարողությունների զարգացման ֆոնդ (ներդրումներ կատարելու, նոր տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման և ներդրման, ավտոմատացման, սարքավորումների նորոգման և այլ նմանատիպ նպատակով)` հաշվետու տարվա շահույթի 50 տոկոսի չափով.

3) սպառման ֆոնդ` հաշվետու տարվա շահույթի 40 տոկոսի չափով, որը ներառում է`

ա. աշխատողների նյութական խրախուսման ֆոնդը (որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար),

բ. դրամական օգնության ֆոնդը (աշխատողների երկարատև հիվանդության, մահվան, աշխատողների հարազատների մահվան, ինչպես նաև ամուսնության և այլ սոցիալական խնդիրների առկայության դեպքում),

գ. այլ (կանոնադրական խնդիրների իրականացման համար նախատեսված այլ նպատակների, կանոնադրությամբ նախատեսված նպատակներից բխող որոշակի մասնագետների կամ որակավորում ունեցող անձանց հետ աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի հիման վրա գործառույթների և ծառայությունների մատուցման համար):

4. Անհրաժեշտությունից ելնելով, լիազոր մարմնի համաձայնությամբ, պահուստային ֆոնդում կուտակված գումարը կարող է ուղղորդվել կարողությունների զարգացման և (կամ) սպառման ֆոնդերին:

5. Հաշվետու տարվա ընթացքում պահուստային, կարողությունների զարգացման և սպառման ֆոնդերի չծախսված միջոցները ծախսվում են հաջորդ հերթական տարում՝ պահպանելով իրենց նախնական նպատակայնությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: