ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում «և բանկերը» բառերը փոխարինել «, բանկերը և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունները» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետում առաջին «միմյանց» բառից հետո ավելացնել «, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունների» բառերը, իսկ երկրորդ «միմյանց» բառից հետո` «, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպություններին» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|