Basic information
Number
N 328-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.06.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
12.06.2020
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
12.06.2020
Effective date
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2020 թվականի N 328-Ա

 

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

 1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով, Կանադահայ նպաստամատույց կազմակերպության (Canadian Armenian Charity) կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ինֆրակարմիր ջերմաչափների (2 տեղ, 90 հատ, 5,053.20 կանադական դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հունիսի 12

Երևան