ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2020 թվականի N 65-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 455,709,600 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.11.20 N 681-Ա)
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված` N LS-018/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված` N LS-019/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 2,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված` N LS-020/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 20-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 2,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AT-AU-089-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ, ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 5,115,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2014 թվականի հուլիսի 17-ին կնքված` N 112782694 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 641,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 510065805 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 229,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2008 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N 400105 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,008,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2002 թվականի հունվարի 1-ին կնքված` N 840002476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 87,083 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 825,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 6-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 916,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 119,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2008 թվականի մայիսի 5-ին կնքված` N 112826544 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 114,583 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայություն–ների մատուցում՝ 1,879,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,566,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2007 թվականի նոյեմբերի 12-ին կնքված` N 011149502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 183,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում (ամսական 3 անգամ)` 1,301,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 880,779 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 733,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 916,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 2,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2019 թվականի հունվարի 9-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 20-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
28) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 91,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
29) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 123,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի
30) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
31) «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04719486) հետ 2010 թվականի նոյեմբերի 16-ին կնքված` N 94 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական թափոնների դուրս բերման և ոչնչացման ծառայությունների մատուցում` 229,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
32) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված` N 114/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 20-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում՝ 189,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. փետրվարի 5-ի N 65-Ա որոշման |
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 05.11.20 N 681-Ա)
1 |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի և ԼՂՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը: | |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվել հարկային արտոնություններից | |
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ.) | |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153: | |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք. Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության բնագավառում | |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի ընկերակցության կողմից համաձայն 02.12.2019 թ. նվիրաբերության պայմանագրի: 2020 թ.ծրագիր բյուջեն կազմում է 455.709.600,00 ՀՀ դրամ: | |
7 |
Բարեգործություն ստացողը |
2019 թ. -ի դրությամբ շահառուներն են Երևանի, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի և ԼՂՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները, ովքեր կամավոր դիմում են մեր ատամնաբուժական և ակնաբուժական կլինիկաները։ 2019 թ.-ի ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 79.000 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 23.000 այցելություն: | |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար: | |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող ատամնաբուժական կլինիկաներում հաշվառված 94.000 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 11.200-12.000 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 1000-1.300 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը՝ ատամնաբուժական կանխարգելիչ ծրագրի շրջանակներում: | |
Ակնաբուժական 5 կաբինետներում նախատեսվում է հաշվառված 7.100 և ԼՂՀ-ում հաշվառված 600 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 4.000-4.300 և ԼՂՀ-ում նոր հաշվառվող 120-150 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 1.200-1480 և ԼՂՀ-ից 90-120 երեխաների անվճար ակնոցներով ապահովում: | |||
Ընդհանուր առմամբ 2020 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 83.000-93.000 և ԼՂՀ-ում 9.000-9.500 ատամնաբուժական, և ՀՀ-ում 23000-24000 և ԼՂՀ-ում 2.000-2.500 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում: Իրականացնելու ենք ակնաբուժական և ատամնաբուժական սկրինինգ գյուղական վայրերում։ | |||
Նշված միջոցառումների իրականացման համար 2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված ֆինանսական միջոցներ 455.709.600,00 ՀՀ դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով. | |||
Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա), ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում: |
49 500 000 | ||
Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում |
19 000 000 | ||
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում և այլն): |
4 000 000 | ||
Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
5 500 000 | ||
Ծրագիրը իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ |
272 400 000 | ||
Վարչական աշխատակիցների աշխատավարձ |
28 500 000 | ||
Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
16 809 000 | ||
Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3 000 000 | ||
Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) |
3 000 000 | ||
Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն) |
3 000 000 | ||
Աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) և հաստատումների վճար |
4 000 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու են աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից) |
15 000 000 | ||
Հարկեր, տուրքեր` (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ) |
3 000 000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն) |
29 000 600 | ||
Ընդամենը |
455 709 600 | ||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2020 թ. հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժ. սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռքբերման, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում: |
49 500 000 |
Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում |
19 000 000 | ||
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից` | |||
Աուդիտորական ծառայությունների մատուցում (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ։ |
3 750 000 | ||
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում – փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով |
3 000 000 | ||
Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար – «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ: |
6 500 000 | ||
Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար-«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ: |
7 000 000 | ||
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում – «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ: |
148 382 | ||
Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում – «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ: |
360 000 | ||
Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար -«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» («ԱՐՄԵՆԹԵԼ») ՓԲԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ և այլ օպերատորներ: |
2 200 000 | ||
4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ |
600 000 | ||
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում) - «Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ |
4 000 000 | ||
Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում: |
3 000 000 | ||
բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
5 500 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ։ |
1 419 600 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարման խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։ |
3 600 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։ |
3 000 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։ |
2 900 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ |
5 580 000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն. «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ։ |
12 500 000 | ||
Ընդամենը |
133 557 982 | ||
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը: | |||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 90.058.600 ՀՀ դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի` 455.709.600,00 ՀՀ դրամի, 19.76%: | |
վարչական աշխատակիցների աշխատավարձ |
28 500 000 | ||
կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, աղբահանություն, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
16 809 000 | ||
տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3 000 000 | ||
ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում |
3 000 000 | ||
գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում) |
3 000 000 | ||
աուդիտ (նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների) |
3 750 000 | ||
Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից ) |
3 000 000 | ||
Համակարգչային ծրագրերի սպասարկում («Հայկական Ծրագրեր» ՍՊԸ) |
1 419 600 | ||
Խորհրդատվական ծառայություններ (կադրերի վարման խորհրդատվություն) |
3 600 000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն) |
3 000 000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն) |
2 900 000 | ||
Հաշվապահական ծառայությունների մատուցում |
5 580 000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (այլ իրավաբանական խորհրդատվություն) |
12 500 000 | ||
Ընդամենը |
90 058 600 | ||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Կառավարություն, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության վարչություններ: | |
13 |
Ծրագրի արդյունավետու-թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ խորհուրդին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ վարչապետի աշխատակազմին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի: |
(հավելվածը խմբ. 05.11.20 N 681-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.11.2020, N 681-Ա | 06.11.2020, N 65-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|