ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 729-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (բժշկական սարքավորումներ և պարագաներ, 6 տեղ, 492 կգ ընդհանուր քաշով, 48,653 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,709 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |