Գլխավոր տեղեկություն
Համար
N 1931-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2021

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1931-Ն

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.

«20. Գործատու հանդիսացող` իրավաբանական անձի լուծարվելու, վերակազմակերպման արդյունքում գործունեությունը դադարեցնելու, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանվելու, նոտարի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն, հարկային մարմինը աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պետական ռեգիստրի գրանցամատյանում վերոնշյալ դեպքերի գրառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան