Գլխավոր տեղեկություն
Համար
N 1933-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2020

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1933-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 2.1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերից հետո լրացնել «Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ»` հակաուռուցքային դեղերի մասով, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ` հակաուռուցքային դեղերի մասով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3-րդ կետով.

«2.3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կարող են ձեռք բերվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգին համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծված չգրանցված դեղեր` ներմուծման հավաստագրի առկայության դեպքում:»:

2. Սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: