Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2020-02.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.990
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 860-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն, խմբ. 08.10.15 N 1145-Ն, փոփ. 16.03.17 N 275-Ն, 30.11.20 N 1912-Ն)

 

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 30.11.20 N 1912-Ն)

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.03.17 N 275-Ն)

2. Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(2-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն, 16.03.17 N 275-Ն, խմբ. 30.11.20 N 1912-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 30.11.20 N 1912-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)

4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

(4.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1455-Ն)

4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 N 1145-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ


 

NN
ը/կ

Ծառայության տեսակը

Ծառայության
մատուցման
ժամկետը

Վճարի չափը
(դրամ)

1

2

3

4

1.

Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

40000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

2.

Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

5000

3.

Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

երկու աշխատանքային օրվա ընթացքում

100000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

50000

4.

Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում:

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

30000

5.

Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝ թղթային եղանակով (չհաշված գործակալությունում պահվող տարբերակը)

 

2000

6.

Իրավաբանական անձանց պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում

 

2000

7.

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի)

նույն աշխատանքային օրվա ընթացքում

8000

8.

Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները)

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

9.

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար)՝

երկու աշխատանքային օրվա ընթացքում

 

1) 11-50 էջ

 

3000

2) 51–100 էջ

 

5000

3) 101 և ավելի էջ

 

5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20

10.

Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝

   

1) Հայաստանի Հանրապետության տարածքում

 

2000

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս

 

20000

11.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝

մեկ ամսվա համար նախատեսված վճար

 

1) (ենթակետն ուժը կորցրել է 25.01.18 N 60-Ն)

2) նոտարական պալատի համար

 

1000000

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար

մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում

100000

մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում

250000

4) այլ ֆինանսական կազմակերպությունների համար

 

200000

5) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար

 

500000

6) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար

 

200000

7) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար

 

500000

12.

Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով և գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը

   

1) փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար

մեկ ամսվա համար նախատեսված վճար

50000

մեկ տարվա համար նախատեսված վճար

500000

2) նոտարների համար

մեկ ամսվա համար նախատեսված վճար

20000

13.

Իրավաբանական անձանց պետական գրանցման կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝

մեկ ամսվա համար նախատեսված վճար

 

1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում

 

10000

2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում

 

5000

3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում

 

20000

4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում

 

5000

14.

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի էլեկտրոնային կամ թղթային տրամադրում

երկու աշխատանքային օրվա ընթացքում

12.000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

8.000

չորսից հինգ աշխատանքային օրվա ընթացքում

5.000
14.1. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ  

15.000

14.2.

 Ընտանեկան կարգավիճակի մասին երկլեզու տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն կամ հայերեն/ռուսերեն)

  5.000

15.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

10000

16.

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

50000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

20000

17.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

10000

18.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում

մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ

150.000

երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ

120.000

յոթերորդ աշխատանքային օրը

50.000

18.1. (կետն ուժը կորցրել է 28.11.19 N 1680-Ն)
18.2. (կետն ուժը կորցրել է 28.11.19 N 1680-Ն)
18.3.

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին

մինչև հինգ էջ

100

հինգից-տասը էջ

200

տասից ավելի էջերի դեպքում՝ յուրաքանչյուր էջը

20

19.

Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

8000

19.1

Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն)

 

5.000

20.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

50000

20.1.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին
(18.00-20.00)

 

50.000

20.2.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում

 

20.000

21.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

22.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

23.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

24.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

25.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

26.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

27.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

28.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

29.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

30.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

31.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

32.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

33.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

34.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

35.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

36.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

37.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

38.

(կետն ուժը կորցրել է 16.03.17 N 275-Ն)

39.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

   
 

1) միաձուլում՝

   

ա. երկու կազմակերպությունները

30 աշխատանքային օր

250.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

80.000

 

2) միացում՝

   

ա. երկու կազմակերպության

20 աշխատանքային օր

170.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

 

3) բաժանում՝

   

ա. երկու կազմակերպություններ

30 աշխատանքային օր

200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

80.000

 

4) առանձնացում՝

   

ա. մեկ կազմակերպության

20 աշխատանքային օր

200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

 

5) վերակազմավորում՝

   

կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում

20 աշխատանքային օր

150.000

 

6) առևտրային կազմակերպությունների ստեղծման

4 աշխատանքային օր

35.000

 

7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) ստեղծման

5 աշխատանքային օր

 60.000

 

8) առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության

4 աշխատանքային օր

30.000

 

9) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) կանոնադրության փոփոխության

5 աշխատանքային օր

20.000

 

9.1) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) նոր խմբագրությամբ կանոնադրության

 

60000

 

10) առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության

4 աշխատանքային օր

30.000

 

11) ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

4 աշխատանքային օր

30.000

 

12) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

50.000

 

13) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

40.000

 

14) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

60.000

 

15) իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

3 աշխատանքային օր

10.000

 

16) առևտրային կազմակերպությունների կանոնադրության, մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

5 աշխատանքային օր

50.000

 

17) ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

5 աշխատանքային օր

30.000

 

18) իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին

15 աշխատանքային օր

30.000

 

19) իրավաբանական անձանց լուծարման գրանցման

10 աշխատանքային օր

30.000

 

20) համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման)

3 աշխատանքային օր

30.000

 

21) համատիրության կանոնադրության փոփոխության գրանցման (անհրաժեշտության դեպքում նաև շենքերի քանակի փոփոխության)

3 աշխատանքային օր

30.000

 

22) համատիրության կառավարման մարմինների ազատման և (կամ) նշանակման հետ կապված գրանցում կատարելու համար անհրաժեշտ արձանագրությունների կազմման

3 աշխատանքային օր

10.000

(հավելվածը խմբ. 11.08.11 N 1194-Ն, լրաց. 10.10.12 N  1268-Ն, խմբ. 08.11.12 N 1455-Ն, խմբ., լրաց. 23.06.16 N 655-Ն, 18.11.16 N 1205-Ն, փոփ., լրաց. 16.03.17 N 275-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.01.18 N 60-Ն, փոփ. 28.11.19 N 1680-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ 
(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ

Լրացուցիչ վճարովի ծառայություններ

Վճարի չափը(դրամ)

1.

Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես էլ լրացուցիչ այլ ծառայություններ)

ամսական` 15000

տարեկան` 150000

2.

Քաղվածքի տրամադրում՝ թղթային կրիչով (ըստ պահանջի)

 3000

3.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում

 3000

(հավելվածը լրաց. 08.10.15 N 1145-Ն, 19.04.18 N 475-Ն)