Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-346-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2002-30.01.2004)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.480
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը «երկարաժամկետ պայմանագրերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 291 հոդվածով նախատեսված դեպքերի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը 29-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 291-րդ հոդվածով`

 

«Հոդված 291.

Պարտապանի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

 

1. Եթե սնանկ ճանաչված պարտապանը հանդիսանում է վարձակալ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով, որով նախատեսվում է վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն, ապա կառավարչի ներկայացմամբ և վարձատուի համաձայնությամբ դատարանը կարող է լուծել այդ պայմանագիրը և վարձակալված գույքը սեփականության իրավունքով հանձնել պարտապանին (վարձակալին), եթե վերջինս կատարել է այդ պայմանագրով նախատեսված գնի (վարձավճարների) առնվազն 80 տոկոսի վճարումը:

2. Վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցման պահից համարվում է վարձատուի մոտ գրավ դրված` ի ապահովումն գույքի համար պայմանագրով սահմանված գնի չվճարված մասով պարտապանի (վարձակալի) վճարման պարտավորության կատարման:

3. Վարձատուն սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն համարվում է պայմանագրով նախատեսված գույքի համար վճարման ենթակա գնի (վարձավճարների) չվճարված մասով ապահովված պահանջ ունեցող պարտատեր:»:

 

Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) ֆինանսական ծրագրի կատարման ընթացքում պարտապանի` սույն օրենքի 291-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված գնի (վարձավճարների) վճարման կարգն ու ժամկետները, եթե վարձատուի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 12
Երևան
ՀՕ-346-Ն