Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2020-16.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2020 թվականի N 672-Ա

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (բինոկուլյար մանրադիտակ (օգտագործված) 1 տեղ, 21 կգ ընդհանուր քաշով, 200 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 160.10 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2020, N 798-Ա 16.12.2020, N 672-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան