27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1875-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1123-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 467-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնված՝ 29 487 400 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, լուծել ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանագիրը լուծելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1123-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1875-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
1. |
Նավթամթերքի ախտորոշման սարք (հավաքածու) |
1 |
2. |
Էլեկտրական սալիկ |
1 |
3. |
Մագնիսական խառնիչ |
1 |
4. |
pH- Մետր, էլեկտրոդ, էլեկտրոդի բռնիչ (հավաքածու) |
1 |
5. |
Ջերմաչափ ТН-8М -80+60 նավթամթերքների համար |
1 |
6. |
Ջերմաչափ ТН-7 0+360 նավթամթերքների համար |
1 |
7. |
Ջերմաչափ ТИН-54 նավթամթերքների համար |
1 |
8. |
Ջերմաչափ ТИН-10 1 նավթամթերքների համար |
1 |
9. |
Ջերմաչափ ТИН-11 նավթամթերքների համար |
1 |
10. |
Նավթամթերքի նմուշառման հավաքածու ՊԷ 1620 |
1 |
11. |
Էքսիկատոր |
2 |
12. |
Վայրկյանաչափ |
1 |
13. |
Հախճապակյա թորանոթ |
1 |
14. |
Թորանոթի բռնիչներ |
1 |
15. |
Ջրային բաղնիք 610.1010.04 |
1 |
16. |
Չորացնող պահարան |
1 |
17. |
Չափիչ գլան քթով 100 մլ |
3 |
18. |
Չափիչ գլան քթով 250 մլ |
3 |
19. |
Չափիչ գլան քթով 500 մլ |
3 |
20. |
Տրամաչափարկման լուծույթ – pH մետրի համար 4.0 – 250 մլ |
1 |
21. |
Տրամաչափարկման լուծույթ – pH մետրի համար 7.0 – 250 մլ |
1 |
22. |
Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (25-40) |
1 |
23. |
Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (45-60) |
1 |
24. |
Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (75-90) |
1 |
25. |
Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-Б-ЭК ГСО 8785-2006 (40-200 С) |
1 |
26. |
Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-ДТ-ЭК ГСО 8786-2006 (180-350 С) |
1 |
27. |
Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-РТ-ЭК ГСО 8787-2006 (145-250 С) |
1 |
28. |
Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-В-ДТ-ЭК ГСО 10201-2013 |
1 |
29. |
Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ ГСО 7871-2000 МСО |
1 |
30. |
Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ դիզելային վառելիքի համար ПАУ-ДТ- ЭК-Կոդ՝3.05.03.20.0001 |
1 |
31. |
Ջրի թորման սարք 5լ/ժամ արտադրողականությամբ |
1 |
32. |
Սեղան լաբորատոր պարզեցված 1200x600x850մմ |
4 |
33. |
Սեղան կշեռքի համար հակատատանման, փոքր 630x450x750մմ գրանիտե |
1 |
34. |
Քարշիչ պահարան մեկ լվացարանի տեղով 1500x750x2250մմ |
1 |
35. |
Քարշիչ զոնտ 550 x 700 x 500 |
2 |
36. |
Անալիտիկ կշեռք |
1 |
37. |
Նատրիումի քլորիդ |
1 |
38. |
Նատրիումի սուլֆիդ |
1 |
39. |
Կալցիումի քլորիդ |
1 |
40. |
Կալիում քրոմաթթվային երկտեղակալված |
1 |
41. |
Աղաթթու |
1 |
42. |
Ծծմբական թթու |
1 |
43. |
Ազոտական թթու |
1 |
44. |
Քրոմաթթու |
1 |
45. |
Ամոնիում ազոտական |
1 |
46. |
Պետրոլ եթեր / хч / ԳՕՍՏ ТУ 2631-074-44493179-01 |
1 |
47. |
Տրամաչափարկման լուծույթ մածուցիկության համար |
1 |
48. |
Սպիրտ ռեկտիֆիկատ ԳՕՍՏ 18300-87 |
1 |
49. |
Ացետոն |
1 |
50. |
Գլիցերին /чда/ ԳՕՍՏ 6259-75 |
1 |
51. |
Մաղ 70 մկմ |
2 |
52. |
Ձագարներ |
2 |
53. |
Կոլբաներ Վյուրցի |
4 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |