Գլխավոր տեղեկություն
Համար
N 1555-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2020-22.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1004
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 21.11.19 N 1669-Ն)

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1555-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 21.11.19 N 1669-Ն)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 2,380,457.0 հազ. դրամ:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 3, 4, 5, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար հատկացված ֆինանսական միջոցները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով իրականացնելու համար սահմանել, որ՝

1) բնակարանով ապահովման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն.

2) 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք (այսուհետ՝ շահառու) բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում, բացառությամբ սույն որոշման N 9 հավելվածով սահմանված ցուցակի.

3) բնակարանի գնման վկայագիր տրամադրվում է ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից.

4) բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 1-ն է, իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետը՝ 2021 թվականի մարտի 1-ը:

(3-րդ կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն, փոփ. 26.11.20 N 1870-Ն)

4. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են նոտարների միջոցով՝ ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով նշված նոտարի (նոտարների) անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանների համար նախատեսված միջոցները:

6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(6-րդ կետը փոփ. 26.11.20 N 1870-Ն)

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող շահառուների ցուցակները և այդ մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.

3) սույն որոշման «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված շահառուներին առաջնահերթության կարգով ընդգրկել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ծրագրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման.

4) շահառուին տրամադրել հոգեբանական աջակցություն, եթե սոցիալ-հոգեբանական խնդիրների կարողությունների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվում է, որ ունի հոգեբանական աջակցության կարիք.

5) ընդգրկված շահառուները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարաններ, սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ.

6) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան շրջանավարտ Վալենտին Վասիլի Եպիֆանովին (անձնագիր AR 0305599, ծնված 30.10.1974 թ.).

6.1) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան մի խումբ սաների` համաձայն N 9 հավելվածի.

7) սույն որոշման N 7 հավելվածով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսական միջոցները հատկացնել նվիրատվության և դրամաշնորհի տրամադրման պայմանագրերով:

(7-րդ կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն)

7.1. Հաստատել բնակարանի գնման վկայագիր ստացող մանկատան սաների ցուցակը՝ համաձայն N 9 հավելվածի:

(7.1-ին կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն)

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման N 8 հավելվածի «անշարժ գույք» գնման առարկաների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` հրատապ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մշտական բնակության վայրի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց սեփականության մասին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումը ստանալուց հետո` 7-օրյա ժամկետում, տրամադրել տեղեկատվություն սույն որոշման 3-րդ կետի պահանջները կատարելու նպատակով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

(հավելվածը լրաց. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

      

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

      

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

1.

Կիրակոսյան Անի Արթուրի

AP0650157
02.02.2017 թ. 003

14.06.1995 թ.

2.

Մուրադյան Մհեր Աշիկի

AR0216377
14.02.2017 թ. 005

19.08.1976 թ.

3.

Մուրադյան Աշխեն Յուրայի

004 468 104
24.09.2014 թ. 040

09.09.1998 թ.

4.

Հարությունյան Մելանիա Լևոնի

AM0305127
19.05.2011 թ. 007

10.01.1995 թ.

5.

Բաբայան Ռուդիկ Վաչիկի

006038343
02.02.2017 թ. 009

06.08.1980 թ.

6.

Ջուլհակյան Արթուր Արշակի

001985811
18.03.2014 թ. 003

07.09.1985 թ.

7.

Բադալյան Լիլիթ Արծրունի

007774045
18.01.2016 թ. 057

15.10.1989 թ.

8.

Տրդատյան Արշավիր Համլետի

AT0466435
26.09.2019 թ. 001

10.07.1986 թ.

9.

Ֆռնզյան Վահան Հակոբի

010130029
17.04.2018 թ. 004

14.11.1974 թ.

10.

Ծառուկյան Անի Վարդանի

AT0444048
29.08.2019 թ. 003

11.02.1990 թ.

11.

Բեսչաստնի Վիտալի Նիկոլայի

008123267
15.08.2016թ.

23.09.1972 թ.

12.

Ավալյան Արտյոմ Ժոռայի

AS0237147
19.06.2018 թ. 064

30.09.1991 թ.

13.

Ավագումյան Մհեր Սուրենի

BA2591277
24.12.2015 թ. 001

25.01.1987 թ.

14.

Հունանյան Արթուր Գևորգի

AR0373292
13.07.2017 թ. 057

26.01.1987 թ.

15.

Հունանյան Սարգիս Գևորգի

AR0216066
20.02.2017 թ. 001

26.01.1987 թ.

16.

Նովրուզյան Լուսինե Գևորգի

AS0633086
29.05.2019 թ. 001

07.09.1989 թ.

17.

Շաքարյան Մերի Սլավայի

AR0241842
09.03.2017 թ. 007

25.08.1988 թ.

18.

Չերբեչյան Հարություն Մկրտիչի

AR0542340
19.12.2017 թ. 009

03.01.1990 թ.

19.

Երիցյան Նվարդ Դավթի

012513131
13.12.2019 թ.

10.03.1994 թ.

20.

Երիցյան Նարեկ Դավթի

AN0499318
05.06.2013 թ. 018

20.03.1996 թ.

21.

Մաթոսյան Ժորա Արթուրի

AS0512677
15.02.2019թ. 064

21.05.1993 թ.

22.

Աբրահմայան Մերուժան Թորգոմի

AR0551471
11.01.2018 թ. 040

05.11.1987 թ.

23.

Ամոյան Դավիթ Վազիրի

AM0679222
04.04.2012 թ. 007

18.04.1995 թ.

24.

Պետրոսյան Ռազմիկ Դերենիկի

AR0425552
16.08.2017 թ. 009

22.08.1996 թ.

(հավելվածը լրաց. 30.07.20 N 1269-Ն)