27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1856-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 169-Ա ԵՎ ՄԱՐՏԻ 15-Ի N 273-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 169-Ա որոշման՝
1) 2-րդ կետից հանել «և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով» բառերը.
2) 3-րդ կետում «և 2-րդ կետերում» բառերը փոխարինել «կետում» բառով, իսկ «և N 2 գույքի» բառերը հանել.
3) 4-րդ կետում «սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով և թվերով.
4) 1-ին և 2-րդ կետերում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության» բառերով.
5) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 273-Ա որոշման՝
1) 1-ի կետից հանել «և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով» բառերը.
2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետում «սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով և թվերով.
4) 1-ին կետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության» բառերով.
5) 3-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|