Գլխավոր տեղեկություն
Համար
N 1843-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

26 նոյեմբերի 2020 թվականի N 1843-Ա

          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 976-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը,» բառերը հանել, իսկ «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները՝ ծախսերն իրականացնելով կազմակերպության հաշվին:»:

            

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան