Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2020-05.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2020

 

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.

2) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.

3) մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

31.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Լ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարություն (խմբի ղեկավար)
Տ. Էմին - ՀՀ պաշտպանության նախարարություն
Ս. Հովհաննիսյան - ՀՀ ոստիկանություն
Մ. Մկրտչյան
Ա. Սաֆարյան
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Գ. Քալանթարյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Մ. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Գ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հ. Մարգարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ա. Մկրտումյան - ՀՀ առողջապահության նախարարություն
Տ. Բիշարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ք. Գևորգյան
Ա. Վեհապետյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ս. Բրուտյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ա. Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան