27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1874-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ա» պարբերության մեջ «968,705.5» թիվը փոխարինել «964,896.2» թվով, «55» թիվը՝ «54» թվով, «967,990.5» թիվը՝ «964,194.2» թվով, իսկ «715.0» թիվը՝ «702.0» թվով.
2) «բ» պարբերության մեջ «19,319.5» թիվը փոխարինել «23,128.8» թվով, իսկ «4» թիվը՝ «5» թվով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված ընտանիքներից՝ ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում, բնակելի տների կառուցման հավակնող ընտանիքների ցուցակից բնակարանի գնման վկայագիր (այսուհետ՝ վկայագիր) ստացող ընտանիքների ցուցակ փոխադրված մեկ անձի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքի Շիրակ բնակավայրի բնակիչ Զարուհի Սանդրոյի Մինասյանի համար՝
1) կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ժամկետները.
2) վկայագիր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում ներկայացնելու ժամկետ է սահմանվում 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրն ստանալու օրվանից 6 ամիս՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում չներկայացնելու կամ տրամադրվող վկայագրից հրաժարվելու, կամ վկայագիր ստանալու, սակայն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում սույն որոշման 2-րդ կետում նշված անձի բնակարանային խնդրի լուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն նրա համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|