ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 15-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`«3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:
Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:»:
Հոդված 2.
Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետում`ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) երթուղիների հետ կապված`
միջքաղաքային |
1.0 |
Երևան քաղաքի հետ |
1.2 |
ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և ներքաղաքային` |
|
- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում |
0.75 |
- այլ մարզերում |
0.5 |
միջպետական |
1.2 |
միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.». |
բ) «բ» ենթակետից հանել «լրացուցիչ» բառը.
գ) «գ» ենթակետում «13» թիվը փոխարինել «17-ը ներառյալ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|