27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2020 թվականի N 1890-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.».
2) հավելվածի 5-րդ կետում «եթե երեխայի ծնողը կամ ծնողներից մեկը հանդիսանում է ծրագրի շահառու» բառերը փոխարինել «անկախ ծնողի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը.
2) հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) նրա անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ.»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |