Basic information
Number
N 15
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.01.1995-17.04.2021)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1995/1, հունվար 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.01.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Effective date
13.01.1995
Interrupt date
17.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1995 թ. N 15

Քաղ. Երևան

 

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 24-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիային միանալու մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու պետական լիազորված մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանրապետության ժողովրդական դատարանների կողմից կայացված դատավճիռների, վճիռների, որոշումների կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև նոտարական կարգով հաստատված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերի վրա.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մնացած բոլոր փաստաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սույն որոշմամբ ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմինների նշանակման մասին սահմանված կարգով տեղյակ պահել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ