ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 15-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասում «12» թիվը փոխարինել «9» թվով:
Հոդված 2.
Օրենքի 20.1-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 21 դատավորի կազմով, որոնցից 6-ը` անվճարունակության մասին գործեր քննող դատավորներ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|